Լրահոս

07.05.2013 13:48


Նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ մանկատանն օգնելու որևէ կոչ անելուց

Նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ մանկատանն օգնելու որևէ կոչ անելուց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը.
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի ունեցած հրդեհի, դրան հաջորդող գործընթացների մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
Հրդեհի հետևանքով վնասվել է տղաների խմբասենյակի ննջարանային մասը: Որևէ երեխա չի տուժել: Մանկատան աշխատանքը, երեխաների խնամքը ընթանում են բնականոն հունով: Մանկատունն ունի պահեստավորված հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ և անհրաժեշտ համապատասխան գույք: Նախարարության մասնագետները գնահատել են վնասի նախնական չափը, վերջնական գնահատականը կտան համապատասխան մարմինները:
Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է.
1. ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է մանկատան սաների խնամքը` ապահովելով անհրաժեշտ սննդով, հագուստով, գույքով, ուստի որևէ օգնության անհրաժեշտություն չկա:
2. Նախարարությունը շնորհակալություն է հայտնում խնդրով մտահոգ բոլոր անհատներին, կազմակերպություններին, միաժամանակ խորհուրդ տալիս ձեռնպահ մնալ մանկատանն օգնելու որևէ կոչ անելուց կամ կոչին միանալուց:
3. Հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մասին նախարարությունն ըստ անհրաժեշտության կտեղեկացնի հանրությանը:

Այս խորագրի վերջին նյութերը