Նաիրա Զոհրաբյան. «Այս իրավիճակում ես վատ ցուցանիշ չեմ համարում մոտ 100 հազար ձայնը»
Zham.am-ի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է -Տիկին Զոհրաբյան, այսօր օրաթերթերից մեկը, հղում անելով ԲՀԿ աղբյուրի, տեղեկացնում է, թե մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում շոկ է: Կա՞ նման բան:
-Ոչ` չկա: Ավելին, ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը, ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ է շոկ առաջացել: Հաշվի անելով, թե ինչպես ընթացան ընտրությունները, երբ ողջ պետական համակարգը, ոչ միայն այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել ընտրություններով, այլ նաեւ այն կառույցները, որոնք ուղղակի իրավունք չունեն զբաղվել ընտրական գործընթացով` լծվել էին մեկ ընդհանուր գործի, հաշվի առնելով լուրջ հիմնախնդիր դարձած ընտրացուցակները, մասսայական գրանցումները, երբ պարզվեց, որ մայիսի 5-ին տոտալ արտագաղթող Երեւանի բնակչությունը մասսայաբար մասնակցել է ընտրությունների, հաշվի առնելով կիրառված ընտրատեխնոլոգիաների ողջ փաթեթը, անգամ մոռացված ու արխիվից հանված տեխնոլոգիաների կիրառումը, ես մեր արձանագրած ցուցանիշից հաստատ շոկի մեջ չէի ընկնի: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի գոնե մեկ քաղաքացի, որը կհավատա, որ պաշտոնական պատկերը արտացոլում է երեւանցու իրական ընտրությունը: Ուստի, կրկնում եմ, այս իրավիճակում ես վատ ցուցանիշ չեմ համարում մոտ 100 հազար ձայնը: Ավելորդ չեմ համարում նշել, որ ԲՀԿ-ն շատ ավելի ձայն է հավաքել, քան ՀՀԿ-ից բացի` ընտրություններին մասնակցող մնացած բոլոր քաղաքական ուժերը միասին վերցրած: Սա ես համարում եմ խիստ կարեւոր արձանագրում:
-Այդունահանդերձ, ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին չմասնակցելը թողե՞ց որոշակի ազդեցություն այս ընտրապայքարի վրա:
-Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ բոլորովին չթողեց: Իհարկե, որոշակի ազդեցություն եղել է, քանզի ժողովուրդը իրապես մեծ սպասումներ ուներ, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի նախագահական ընտրություններին: Սակայն, կրկնում եմ, այս պայմաններում, ընտրական այս արատավոր եւ բետոնապատ սիստեմում կարողանալ կայուն պահել սեփական ձայները, դա նշանակում է, որ ԲՀԿ-ն ունի իր կայուն եւ լուրջ էլեկտորատը, որը տարբեր մանիպուլյացիաների չի ենթարկվում եւ դրանք ԲՀԿ-ի իրական ձայներն են: Ի վերջո, մենք տեսանք, որ ընդամենը 3 ամիս առաջ նույն Երեւանում 181 հազար ձայն արձանագրած քաղաքական ուժը երեք տասնյակից քիչ ավելի ձայն ստացավ մայիսի 5-ին: Այնպես որ, մամուլի գույժերը չեն համապատասխանում իրականությանը եւ վստահ եմ, որ այդ գույժերի եւ դրանց պատվիրատուների համար եւս պարզ է, որ ապագան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն է, որի նպատակը եղել ու մնում է մեկը` ունենալ բարեկեցիկ, արդար ու ժողովրդավար պետություն եւ մայրաքաղաք:
-Տիկին Զոհրաբյան, պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն բողոքարկել ընտրությունների արդյունքները, կամ պահանջել վերահաշվարկ:
-Գիտեք` պատասխանեմ արդեն հայտնի դարձած մի թեւավոր խոսքով` «բողոքարկենք, որ ի՞նչ լինի»: Չէ՞ որ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ռեժիմով եւ ինչպես են աշխատում մեր դատարանները: Ի վերջո, եթե դեռ 6 ամիս առաջ մասսայական գրանցումներ են արվել համայնքներում, եւ մարդիկ տարվել են քվեարկության, իմաստ ո՞ւնի արդյոք բողոքարկելը, երբ արդյունքը ի սկզբանե պարզ է: Կարծում եմ, մտածել է պետք:
-Վերցնելո՞ւ է ԲՀԿ-ն իր մանդատները:
-Կարծիքներն այս հարցում տարբեր են: Տեսակետ կա, որ մանդատից հրաժարվելը ճիշտ չի լինի, պետք է վերցնել եւ շարունակել պայքարը: Այլ տեսակետ եւս կա: Այնպես որ` այս պահին ես կդժվարանամ ձեր հարցին վերջնական պատասխան տալ:
Նաիրա Զոհրաբյան. «Այս իրավիճակում ես վատ ցուցանիշ չեմ համարում մոտ 100 հազար ձայնը»
Zham.am-ի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է
-Տիկին Զոհրաբյան, այսօր օրաթերթերից մեկը, հղում անելով ԲՀԿ աղբյուրի, տեղեկացնում է, թե մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում շոկ է: Կա՞ նման բան: