Արա Պապյան. «Հայ–թուրքական արձանագրությունների ձևակերպումները կարող են հարված հասցնել Արցախին»
Այսօրվա ասուլիսին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը հերթական անգամ պնդել է, որ հայ–թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ հայտարարել։
«Արձանագրությունների մեջ կան այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են վերափոխվել և հարված հասցնել Արցախին։ Այսօր միջազգային հանրությունը աստիճանաբար ավելի շատ է գիտակցում, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կապված է արցախյան հակամարտության կարգավորման հետ, այսինքն՝ ԼՂ խնդիրը դիտարկվում է որպես խոչընդոտ»,–ասել է քաղաքագետը։
Բանախոսն ընդգծել է՝ եթե հայ–թուրքական արձանագրությունները վավերացնեն, հայկական կողմն ի՞նչ պետք է անի։ «Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ սոցիալապես խոցելի ենք, ինչից կարող են օգտվել թուրքերը։ Աձանագրությունները ստորագրելուց առաջ պետք էր լավ մտածել։ Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է թուրքերից խաբվել»,–ասել է Պապյանը։

7or.am