Լրահոս

07.05.2013 12:26


Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի թոռներին 2 նշանակած ուսուցչի հեռացման գործով կկայանա վարչական լսում

Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի թոռներին 2 նշանակած ուսուցչի հեռացման գործով կկայանա վարչական լսում

Պուշկինի անվան դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ Նարեկ Վարազդատյանը ծանուցվել է, որ սույն թվականի մայիսի 8-ին, ժամը 11:00-ին ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում (ք. Երևան, Ա. Արմենակյան 129) վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պահանջների համաձայն' իր դիմումի հիման վրա՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով կայանալու է վարչական լսում, որի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան ներկայացնելու համապատասխան փաստարկներ և ապացույցներ, ինչպես նաև կողմերին հնարավորություն կտրվի արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ Ն. Վարազդատյանը սույն թվականի մայիսի 2-ին վարչական վարույթ հարուցելու և իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու մասին դիմում էր ներկայացրել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, այն բանի համար, որ դպրոցում աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և ազատվել աշխատանքից առանց հիմնավորման»:

Այս խորագրի վերջին նյութերը