Տնտեսական

07.05.2013 12:19


Ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող մի շարք գործունեությունների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների մասին

Ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող մի շարք գործունեությունների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների մասին

Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել.

«Մեգո Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:

  1. ՙԳեգամետ Պլյուս՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին:
  2. ՙՎարդենիսի քարհանք վարչություն՚ բաց բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի ՙԼեսնոյե՚ տեղամասի շահագործման նախագծին:

Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, «Մեղրաձոր Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:

Այս խորագրի վերջին նյութերը