Լրահոս

07.05.2013 11:59


Ազատության հրապարակում տղային կարգի հրավիրելու նպատակով աղջիկը ատրճանակից օդ է կրակել

Ազատության հրապարակում տղային կարգի հրավիրելու նպատակով աղջիկը ատրճանակից օդ է կրակել
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 5-ին՝ ժամը 22։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:
Նույն օրը՝ ժամը 22։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին են հրավիրել 1990թ. ծնված Լիանա Ն.-ին: Նա հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22։00-ի սահմաններում Ազատության Հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը