Լրահոս

07.05.2013 11:50


Հանձնաժողովի նախագահը ընտրողիներին հիմար և անասուն է անվանում (տեսանյութ)

Հանձնաժողովի նախագահը ընտրողիներին հիմար և անասուն է անվանում (տեսանյութ)

«a1plus.am»–ը գրում է. «Հանրապետականի օգտին քվեարկված քվեաթերթիկների մոտ կեսը 2/08 տեղամասում երկծալ էին։

Թիվ 9/18 տեղամասում երկծալ քվեաթերթիկն, ընդհակառակը, ոչ մեկի օգտին չէր։ Հանձնաժողովի՝ մաստակ ծամող նախագահին դա դուր չի գալիս եւ նա օգտագործում է փողոցային բառապաշար։

Ինչպես պարզվեց, ընտրողը ժպիտներ է նկարել քվեաթերթիկի վրա, դրանով անվավեր դարձնելով այն։ Սակայն հիշյալ ընտրողը միակը չէր, ով հանձնաժողովի նախագահ Արմենուհի Մանուկյանի այդ որակումներին արժանացավ. «Հիմար, անասուն, անվավեր, սաղիս ջնջել ա, անվավեր, անասուններին էդքան ասում ես, պտիչկեն սխալ ա»։

Տեղամասային հանձնաժողովի անդամների մի մասը հիացած է իր նախագահով։ Նա ծափահարությունների է արժանանում։

Մանրամասները՝ «a1plus.am»–ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը