Լրահոս

07.05.2013 11:46


Պաղ հետքերով հետաքննություն Երևանում

Պաղ հետքերով հետաքննություն Երևանում

Երեկ` մայիսի 6-ի երեկոյան` 18:40-ին զանգում է ինձ մի քաղաքավարախոս ոստիկան Արաբկիրից մեր մայրաքաղաքի, եւ հարցնում.-Ճի՞շտ է, որ քվեարկության օրը ձեր կայքում լուր եք դրել, թե Երեւանի այսինչ շենքի նկուղում (կայքում կա հասցեն, հիմա բերանացի չեմ հիշում, ոստիկանը կարդում է լուրը.-Լ.Բ.) բնակիչներից մեկը իր մերձավորներով կաշառք էր բաժանում:

Ասում եմ.-ճշմարիտ է, այդպիսի լուր հրապարակել եմ, ես եմ հրապարակել` անձամբ:
Հարցնում է.-Ասացեք, խնդրեմ` ո՞վ է Ձեզ հաղորդել այդ տեղեկությունները:
Պատասխանում եմ.-Չեմ ասի, կարող եք դիմել դատարան, եթե դատարանը գտավ, որ աղբյուր եմ բացահայտելու, կմտածեմ` բացահայտեմ, թե չբացահայտեմ: Պա՞րզ է,-հարցնում եմ:
-Պարզ է,-պատասխանում է ոստիկանը: Հաջող է անում, կախում է:
Հիմա. ուշադրություն դարձրեք.
1. Ոստիկանը չի հարցնում մանրամասներ այդ դեպքի մասին, ո՞վ բաժանել, ո՞ր նկուղում հատկապես, ինչքա՞ն, ո՞ւմ, ինչի՞ համար, կոնկրետ` ե՞րբ ար ժամին, հարցնում է` աղբյուրին ով է լուրի:)
2. Ոստիկանը զանգում է այդ լուրը առաջինը հրապարակողիս այդ լուրը asparez.am եւ transparency.am կայքերում հրապարակելուց 26 ժամ հետո: Ասացեք, որ մեծ բարեբախտություն է, որ 2017 թվի մայիսին չի զանգել:)
3. Սրանք փաստորեն չեն առաջադիմել. եթե փողոցային փոխհրաձգությունից և սպանությունից հետո 40 րոպեում են հասնում դեպքի վայր` դիակ հավաքելու, ապա ընտրակաշառքի մասին լուրն իրենից տաք հետքերով հետաքննության առարկա չէ ընդհանրապես, 26 ժամ անցն էլ է հերիք` իրենց կարծիքով: Եւ սա այն դեպքում, երբ նույն կայքերում մի քանի ընտրողի` այսինչ տեղամասում 2013 թվի փետրվարի 21-ին հաշվառված լինելու մասին լուրին արձագանքեցին երեւի կես ժամում, նշելով այդ ընտրողների հաշվառվելու հիմքերը, իրենց խելքով, ինչ-որ բան ապացուցելու համար: Փաստացի ապացուցված է, որ կայքերն համարյա օնլայն են կարդում, բայց արձագանքներն ու գործադրված միջոցները տարբեր են տարբեր դեպքերում:

ՀԳ.
Մոտակա օրերին կամ ամիսներին ոստիկանությունը հնարավոր է,որ հայտարարություն անի այն մասին, ես եւ/կամ «Ասպարեզ» ակումբը չենք համագործակցում ոստիկանության հետ:)

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը