ՀՀԿ-ական վստահված անձը նախկինում դատապարտված է եղել ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակման համար (տեսանյութ)
«ilur.am»–ը գրում է, որ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղակայված 10/19, 10/20 ընտրատեղամասերի բակում հավաքված վստահված անձինք «Ա1+»-ի թղթակցին բավականին «ջերմ» են դիմավորել։
Թե՛ վստահված Դավիթ Սիմոնյանը և թե՛ նրա հետ կանգնած տղաներն իրենց ոչ կոռեկտ էին պահում՝ օգտագործելով անընդունելի բառապաշար «Ա1+»-ի լրագրողների հասցեին, մասնավորապես, չգիտես ինչու, նրանց հորդորելով՝ «Հելեք գնացեք ձեր Լենինականը»: Նույն անձը նաև սպառնում է ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի աշխատանքներին և առհասարակ խոչընդոտում է ընտրական տեղամասի բնականոն աշխատանքը:
Եվ ահա iLur.am-ին հայտնի է դարձել, որ սույն անձնավորությունը դատապարտված է եղել ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակման համար: Հիշեցնենք, որ 2009 թ. դեկտեմբերի 27-ին, Վարդանանց 5ա շենքում եւ հարակից շենքերում 2010թ. հունվարի 10-ին կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը տարածելիս եւ «Դռնեդուռ» ակցիա իրականացնելիս, մետաղյա ձողերով եւ այլ առարկաներով զինված մի խումբ անձանց կողմից հարձակման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներն ու ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։
«Բոքսի հայաթ» կոչվող այդ վայրի շենքերից բազմաթիվ մարդիկ դիտել են կատարվածը, բայց վախեցել են ներքեւ իջնել, ոմանք նույնիսկ ընդդիմադիր երիտասարդներին հորդորել են հեռանալ տարածքից` զգուշացնելով, որ «դրանք Հանրապետականի լակոտներն են», «դրանցից պետք է զգույշ մնալ» եւ այլն։ Հարձակման արդյունքում 6 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել նախ` Առաջին համալսարանական հիվանդանոց, ապա` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հետագայում սույն հարձակման կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել, և քրեական պատասխանատվության էր ենթարկվել մինչ օրս չհանդարտված Դավիթ Սիմոնյանը: Ճիշտ է Հայաստանի «արդար» դատարանը նրան դատապարտել էր ընդամենը 150.000 դրամ տուգանքի, բայց դա էլ բավական է հասկանալու համար, թե ում վրա է հույսը դրել ՀՀԿ-ն, Տարոն Մարգարյանը և վերջինիս ավազակահայր Սերժ Սարգսյանը: