Աշխարհ

07.05.2013 10:55


Ալիև. «Որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել ԼՂ համակարտությունը»

Ալիև. «Որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել ԼՂ համակարտությունը»

Այսօր Բաքվում մեկնարկել է Հարավկովկասյան համաժողովը։ Դրանում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ «Հայաստանը վերջ տա իր զավթողական քաղաքականությանը»։ «ԼՂ հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,–հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ Ալիևը նշել է, թե Բաքուն ձգտում է ԼՂ հիմնախնդիրը լուծել միջազգային իրավական նորմերի շրջանակում: «Մենք ցանկանում ենք մեր բռնազավթված տարածքներն ազատագրել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում։ Ադրբեջանը շարունակում է տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Այնպես որ, որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել համակարտությունը»,-ասել է Ալիևը։

Այս խորագրի վերջին նյութերը