ԱԺ-ն, Նախագահականը, Կառավարությունը, Երևանը ձերն են, թե՞ այսքանը դեռ քիչ է...
Եթե ձեզանից ոմանց թվում է, թե ժողովուրդը ձեզանից չի պահանջելու «Ապահով Հայաստան» կարգախոսի իրականացումը, ապա չարաչար այ, այս անգամ սխալվում եք: Իսկ գիտեք, թե ինչու. քանզի նրանք քաջ գիտակցում են, որ ողջ աբսոլյուտ իշխանությունը հայտնվել է ձեր ձեռքում: Պահանջարկի հասցեատեր ուղղակի չկա: Նայեք՝ երկրի առաջին դեմքը հանրապետական է, օրենսդիրը ձեր ձեռքում է, գործադիրը նույնպես, հիմա էլ՝ քաղաքը։ Վերջիվերջո, է՞լ ինչ է պետք ձեզ, որպեսզի դուք կարողանաք կյանքի կոչել ձեր «Ապահով Հայաստանը»: Կա՞ մի բան, որ ասեք՝ այ, եթե սա էլ մեր ձեռքում լիներ, ապա մենք առանց վարանելու, առանց խոչնդոտների կսկսեինք կառուցել մեր կոչին հարիր երկիր: Չկա և չի կարող լինել, մնում է միայն ձեր ցանկությունը: Դե սկսեք, ինչու եք ձգձգում, հիմա՞ ինչ եք ակնկալում ստանալ, որ նոր տեղից շարժվեք: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի`
• Որպեսզի երկրում սկսվի համատարած ձերբակալությունները այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ ցինիկ կերպով թալանում են մեր երկիրը
• Որպեսզի մենաշնորհը իսպառ վերացնեք • Որպեսզի կառավարությունը երկրաչափական պրոգրեսիայով չկուտակի արտաքին պարտքեր և դրանով իսկ մեր սերունդներին գցի այլ երկրներից կախված ստրկատիրական պայմանների մեջ • Որպեսզի հանցագործը իմանա, կապ չունի, թե նա ով է, պետք է պատժվի օրենքի առաջ • Որպեսզի երկրում վերանա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը • Որպեսզի արտագաղթը կանգնեցվի • Որպեսզի երկրում սկսվեն արմատական բարեփոխումներ • Որպեսզի անապահով խավը իր վրա զգա պետության ուշադրությունը • Որպեսզի ազգանպաստությունը գնահատվի • Որպեսզի պաշտոններին նշանակվեն միայն պետական մտածելակերպով մարդիկ
ԱԺ-ն, Նախագահականը, Կառավարությունը, Երևանը ձերն են, թե՞ այսքանը դեռ քիչ է...
Եթե ձեզանից ոմանց թվում է, թե ժողովուրդը ձեզանից չի պահանջելու «Ապահով Հայաստան» կարգախոսի իրականացումը, ապա չարաչար այ, այս անգամ սխալվում եք: Իսկ գիտեք, թե ինչու. քանզի նրանք քաջ գիտակցում են, որ ողջ աբսոլյուտ իշխանությունը հայտնվել է ձեր ձեռքում: Պահանջարկի հասցեատեր ուղղակի չկա: Նայեք՝ երկրի առաջին դեմքը հանրապետական է, օրենսդիրը ձեր ձեռքում է, գործադիրը նույնպես, հիմա էլ՝ քաղաքը։
Վերջիվերջո, է՞լ ինչ է պետք ձեզ, որպեսզի դուք կարողանաք կյանքի կոչել ձեր «Ապահով Հայաստանը»: Կա՞ մի բան, որ ասեք՝ այ, եթե սա էլ մեր ձեռքում լիներ, ապա մենք առանց վարանելու, առանց խոչնդոտների կսկսեինք կառուցել մեր կոչին հարիր երկիր: Չկա և չի կարող լինել, մնում է միայն ձեր ցանկությունը: Դե սկսեք, ինչու եք ձգձգում, հիմա՞ ինչ եք ակնկալում ստանալ, որ նոր տեղից շարժվեք: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի`
• Որպեսզի երկրում սկսվի համատարած ձերբակալությունները այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ ցինիկ կերպով թալանում են մեր երկիրը
• Որպեսզի մենաշնորհը իսպառ վերացնեք
• Որպեսզի կառավարությունը երկրաչափական պրոգրեսիայով չկուտակի արտաքին պարտքեր և դրանով իսկ մեր սերունդներին գցի այլ երկրներից կախված ստրկատիրական պայմանների մեջ
• Որպեսզի հանցագործը իմանա, կապ չունի, թե նա ով է, պետք է պատժվի օրենքի առաջ
• Որպեսզի երկրում վերանա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը
• Որպեսզի արտագաղթը կանգնեցվի
• Որպեսզի երկրում սկսվեն արմատական բարեփոխումներ
• Որպեսզի անապահով խավը իր վրա զգա պետության ուշադրությունը
• Որպեսզի ազգանպաստությունը գնահատվի
• Որպեսզի պաշտոններին նշանակվեն միայն պետական մտածելակերպով մարդիկ
Կարեն Թումանյան