Այսօր կկայանա «Քեսապ» վավերագրական ֆիլմաշարի պրեմիերան
Մայիսի 7-ի ժամը 19։00–ին «Յավուրյան» ստուդիան և www.kessabtsiner.com կայքէջը «Նարեկացի» արվեստի միությունում կներկայացնեն «Քեսապ» վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը և պրեմիերան: Նախագիծն իրականացվել է Մխիթարյան միաբանության, ինչպես նաև Քեսապի և Հայաստանի հայ բարերարների աջակցությամբ: «Քեսապ» վավերագրական ֆիլմ - նախագծի մտահաղացման հեղինակներնենՀայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը Ռեժիսոր` Նանե Բագրատունին Սցենարիհեղինակներ` Նանե Բագրատունին, Հայր Համազասպ Քեշիշյանը Օպերատոր` Լիպարիտ Ասատրյանը: Շնորհանդեսին զուգահեռ կբացվի Անահիտ Գրիգորյանի «Հալեպյան մոտիվներ» խորագրով օֆորտային աշխատանքների և Լիպարիտ Ասատրյանի հետ համատեղ Քեսապում արված լուսանկարների ցուցահանդեսը: Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին, Մուսա լեռան ծովային հարևանությամբ գտնվող Քեսապ բնակավայրում հայեր են բնակվում դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: Այժմյան Սիրիայի մաս կազմող Քեսապում այսօր էլ շարունակում են բնակվել հայեր, որտեղ արաբ մանուկներն ու հայ մանուկները հայերեն «Առավոտ լուսո» են երգում, ուր ծնվել է երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսը, ուր եղեռն վերապրած Գալիլ Նենեն 102 տարի է ապրում ու պատմում է 1915թ. իրադարձությունների` տեղահանությունների, գաղթի ու վերադարձի մասին: Ուր արաբ Նիզար Խալիլի անունով հրաշալի մի գիտնական Նարեկացի, Խորենացի, Մխիթար Հերացի է թարգմանել արաբերենով և մինչ օրս էլ շարունակում է թարգմանություններ անել և արաբերեն ներկայացնել հայ մշակույթը: Հետգրություն: Ֆիլմում նկարահանված քեսապցի երիտասարդ երաժիշտներ` Հովակն ու Խաժակը բանակում էին, երբ պատերազմը սկսվեց... Ցավոք, մի քանի ամիս անհայտ կորած Հովակ Քորթմոսեանի կորուստը ողջ Քեսապն է սգում, իսկ Խաժակ Աբէլեանից 9 ամիս է արդեն՝ ոչ մի լուր չկա... «Նարեկացի» արվեստի միություն Հասարակայնության հետ կապերի բաժին
Այսօր կկայանա «Քեսապ» վավերագրական ֆիլմաշարի պրեմիերան
Մայիսի 7-ի ժամը 19։00–ին «Յավուրյան» ստուդիան և www.kessabtsiner.com կայքէջը «Նարեկացի» արվեստի միությունում կներկայացնեն «Քեսապ» վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը և պրեմիերան: Նախագիծն իրականացվել է Մխիթարյան միաբանության, ինչպես նաև Քեսապի և Հայաստանի հայ բարերարների աջակցությամբ:
«Քեսապ» վավերագրական ֆիլմ - նախագծի մտահաղացման հեղինակներն են Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը
Ռեժիսոր` Նանե Բագրատունին
Սցենարի հեղինակներ` Նանե Բագրատունին, Հայր Համազասպ Քեշիշյանը
Օպերատոր` Լիպարիտ Ասատրյանը:
Շնորհանդեսին զուգահեռ կբացվի Անահիտ Գրիգորյանի «Հալեպյան մոտիվներ» խորագրով օֆորտային աշխատանքների և Լիպարիտ Ասատրյանի հետ համատեղ Քեսապում արված լուսանկարների ցուցահանդեսը:
Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին, Մուսա լեռան ծովային հարևանությամբ գտնվող Քեսապ բնակավայրում հայեր են բնակվում դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: Այժմյան Սիրիայի մաս կազմող Քեսապում այսօր էլ շարունակում են բնակվել հայեր, որտեղ արաբ մանուկներն ու հայ մանուկները հայերեն «Առավոտ լուսո» են երգում, ուր ծնվել է երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսը, ուր եղեռն վերապրած Գալիլ Նենեն 102 տարի է ապրում ու պատմում է 1915թ. իրադարձությունների` տեղահանությունների, գաղթի ու վերադարձի մասին: Ուր արաբ Նիզար Խալիլի անունով հրաշալի մի գիտնական Նարեկացի, Խորենացի, Մխիթար Հերացի է թարգմանել արաբերենով և մինչ օրս էլ շարունակում է թարգմանություններ անել և արաբերեն ներկայացնել հայ մշակույթը:
Հետգրություն: Ֆիլմում նկարահանված քեսապցի երիտասարդ երաժիշտներ` Հովակն ու Խաժակը բանակում էին, երբ պատերազմը սկսվեց... Ցավոք, մի քանի ամիս անհայտ կորած Հովակ Քորթմոսեանի կորուստը ողջ Քեսապն է սգում, իսկ Խաժակ Աբէլեանից 9 ամիս է արդեն՝ ոչ մի լուր չկա...
«Նարեկացի» արվեստի միություն Հասարակայնության հետ կապերի բաժին