«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի արագ արձագանքման խումբն արդեն մի քանի անգամ է, ինչ անդրադառնում է Մելինե Գրիգորյանի դեպքինև հետևողական գտնվելով՝ փորձում է նպաստել գործի արդարացի վճռի կայացմանը:
Որպես հիշեցում նշենք, որ Մելինեն բուժվել էր «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում» մոտ մեկ ամիս, քանի որ վերջինիս մոտ ծննդաբերությունից հետո «՛հետծննդյան փսիխոզ» էր ախտորոշվել: Հակառակ Մելինեի առողջության մասին դիսպանսերի կողմից տրված դրական եզրակացությանը՝ բուժում ստանալուց հետո նրան չի հաջողվում վերադարձնել իր միակ դստերը` Մարիամին, ում այժմ խնամում են նրա ամուսինը և սկեսուրը:
Գործն արդեն մի քանի ամիս է, ինչ քննվում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն վերջերս նիստերը պարբերաբար հետաձգվում էին: Ինչպես 2 կողմերի փաստաբանները հավաստիացրին, հակառակ Արագ արձագանքման խմբի ունեցած մտավախությունների՝ այս հետաձգումներն ամենևին էլ պայմանավորված չեն որևէ հանգամանքով, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործի ընթացքին:
Մի քանի հետաձգումներից հետո մայիսի 2-ին տեղի ունեցավ նիստը, որին ներկա գտնվեց նաև Արագ արձագանքման խումբը: Մելինե Գրիգորյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան Մելինեի նկատմամբ նշանակել բժշկական փորձաքննություն, քանի որ դիսպանսերի կողմից տրված եզրակացությունը չի համարվում մասնագիտական և սպառիչ կերպով չի պատասխանում Մելինեի առողջության և նրա կողմից երեխային խնամելու մասին հարցերին: Փորձաքննության արդյունքում ակնկալվում է ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք կա՞ անհրաժեշտություն Մելինե Գրիգորյանին կրկին ստացիոնար բուժման ենթարկելու կամ բժշկի խիստ հսկողության տակ առնելու համար, ինչպես նաև պարզել երեխային խնամելու գործում հնարավոր խոչընդոտների առկայությունը: Դատավոր Անահիտ Թումանյանը միջնորդությունն ընդունելու կամ մերժելու որոշման հրապարակման օր նշանակեց մայիսի 6-ը:
Նույն նիստի ժամանակ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերից Մելինեի բուժող բժշկին նույնպես հնարավորություն տրվեց իր կարծիքն արտահայտելու մոր առողջական վիճակի մասին, ինչպես նաև պատասխանելու 2 կողմերի փաստաբանների կողմից առաջադրված գործին առնչվող հարցերին: Քանի որ բժշկի տրամադրած տեղեկատվությունը վերաբերում էր Մելինեի առողջական վիճակին և համարվում էր խիստ անձնական, կողմերի համաձայնությամբ նիստի այդ հատվածը տեղի ունեցավ դռնփակ:
Մայիսի 6-ին դատավոր Անահիտ Թումանյանը բավարարեց Փորձաքննության իրականացման մասին միջնորդությունը: Կիրականացվի 2 ստացիոնար փորձաքննություն՝ հոգեբանական և հոգեբուժական: Առաջինը կկատարի Երևանի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, իսկ երկրորդը՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը:
Արագ Արձագանքման խումբը Մելինեի կողքին կլինի գործի ողջ ընթացքում և կաջակցի ընտանիքին հասնել լավագույն լուծման ստեղծված իրավիճակում:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ արձագանքման խմբին՝ http://rru.swv.am/:
Հաջորդ քայլը՝ բժշկական փորձաքննություն
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի արագ արձագանքման խումբն արդեն մի քանի անգամ է, ինչ անդրադառնում է Մելինե Գրիգորյանի դեպքին և հետևողական գտնվելով՝ փորձում է նպաստել գործի արդարացի վճռի կայացմանը:

Լիդա Մինասյան
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ