Լրահոս

07.05.2013 08:32


Երիտասարդները կհանդիպեն արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

Երիտասարդները կհանդիպեն արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

Մայիսի 7-ին «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը և ՀՀ ՊՆ «Սպայի տունը» կազմակերպում են «Ճանաչենք նրանց» խորագրով՝ արցախյան ազատամարտի նվիրյալների և «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի երիտասարդների հանդիպում: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 40 ազատամարտիկ և բազմաթիվ երիտասարդներ:

Միջոցառումը նվիրված է Շուշիի ազատագրման 21-ամյակին և յուրօրինակ հարգանքի տուրք է բոլոր նահատակներին և մեծարանք՝ պատերազմում հաղթած ողջ հերոսներին: Նրանցից շատերն այսօր էլ շարունակում են նվիրումով ծառայել հայրենիքին, իրենց գործունեությամբ բարձր պահելով հայրենիքի պաշտպանի, պատերազմում հաղթած հայ մարտիկի պատիվը: Այսօրինակ մասշտաբային միջոցառում, ազատամարտից 21 տարի անց, որին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող բազամաթիվ երիտասարդներ ու ազատամարտիկներ, առաջին անգամ է կազմակերպվում: Նպատակը մեր կողքին ապրող հերոսմարտիկների կատարած սխրանքներով և ներկայիս գործունեությամբ, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունն է:

Ազատամարտիկները կպատմեն իրենց հուշերը, կպատասխանեն երիտասարդների հարցերին: Նախատաեսված են նաև պարգևատրումներ, շնորհակալագրերի հանձնում և «Սպայի տան» «Զորական» երգի համույթի տոնական համերգ:

Ավարտին մասնակիցները և հյուրերը ճանաչողական այց կկատարեն ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի հիմնադրած «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական –երիտասարդական կենտրոն:

«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը