Լրահոս

06.05.2013 15:12


«Սրբ. Թերեզա» մատուռն ընդգրկված չէ հուշարձանների ցուցակում

«Սրբ. Թերեզա»  մատուռն ընդգրկված չէ հուշարձանների ցուցակում

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տան հարակից տարածքում գտնվող «Սրբ. Թերեզա» մատուռում մայիսի 5-ին հրդեհ է բռնկվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Ա. Սիմոնյանը եղել է տեղում եւ արձանագրել, որ այրվել է մատուռի տանիքը` փայտյա հատվածը և առկա սրբապատկերները: Մատուռը կառուցվել է շուրջ 40 տարի առաջ Աղավնատուն գյուղի բնակիչներից մեկի նախաձեռնությամբ, իր իսկ սեփական տան հարակից տարածքում: Մատուռի ներսում եւ տարածքում չկա հուշարձան կամ խաչքար, այն ընդգրկված չէ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Տուժածներ չկան:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը