Լրահոս

06.05.2013 15:02


Քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ

Քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:

Նշված դեպքերից`

- ընտրակաշառք – 40,

- ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,

- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,

- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,

- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,

- թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,

- քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6

- այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա­մա­սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ/ - 27:

Ահազանգերը ստացվել են`

- ՀՅԴ – 11,

- «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,

- «Հայ Ազգային Կոնգրես» – 6,

- «Օրինաց երկիր» – 1,

- «ԲՀԿ»- 2,

- Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ - 111:

Ըստ տարածքների`

Կենտրոն – 5 դեպք,

Մալաթիա – 34 դեպք,

Արաբկիր – 28 դեպք,

Քանաքեռ – 18 դեպք,

Շենգավիթ – 16 դեպք,

Նոր Նորք - 9 դեպք,

Էրեբունի - 7 դեպք,

Մաշտոց - 26 դեպք:

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/:

Այս խորագրի վերջին նյութերը