Լրահոս

06.05.2013 14:48


«Հզոր ազգ, որի մեծ մասին կարող են խաբել, գնել, ծախել ընդամենը 5000 դրամով»

«Հզոր ազգ, որի մեծ մասին կարող են խաբել, գնել, ծախել ընդամենը 5000 դրամով»

Հայ ես ու դրանով հպարտանալու հետ միաժամանակ ի վերուստ հարկադրված ես տանջվել, պայքարել, երազել և ձգտել: Հարկադրված ես կռվել արտաքին թշնամիների դեմ և մեջքիցդ խոցվել քո իսկ «ընտրյալներից»: Պարտադրված ես քեզ համարել ծովից ծով երկիր ունեցած և ոչինչ չունեցող ու միաժամանակ հզոր ազգ, որի մեծ մասին կարող են խաբել, գնել, ծախել ընդամենը 5000 դրամով: Առայժմ միայն հենց սրանում է կայանում քո մեծությունը, և որքան ուզում ես ընդվզիր, մի համաձայնիր, միևնույն է՝ հենց դա է քո ներկան, իրականությունը, որից փախչել չես կարող: Իսկ թե համաձայն չես, ապա ինչ փաստերով կհակադարձես, ինչով կապացուցես, որ խոսքերս սխալ են:

Բայց մի օր կհաղթես, որովհետև բոլոր հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին:

Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը