Լրահոս

06.05.2013 22:57


Իլյա Երկրորդը կոչ է արել արգելել հղիության արհեստական ընդհատումները

Իլյա Երկրորդը կոչ է արել արգելել հղիության արհեստական ընդհատումները

Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստանի ղեկավարությանը կոչ է արել օրենսդրական ճանապարհով արգելել երկրում հղիության արհեստական ընդհատումները։ «Դա անհրաժեշտ է անել շատ կարճ ժամկետներում... Բնական է, որ պետք է լինեն նաև բացառություններ»,- ասված է Զատկի տոնին նվիրված պատրիարքի ուղերձում։ Վրաց պատրիարքը նշել է երկրում առկա ժողովրդագրական խնդիրները՝ ընդգծելով համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությունը։ Նա հղիության արհեստական ընդհատումը որակել է անպաշտպան երեխայի սպանություն, որին մորից բացի, մասնակից է դառնում նաև բժիշկը։

Հայտնում է Գրուզիա Օնլայնը:

Իլյա Երկրորդի տվյալներով՝ Վրաստանում տարեկան իրականացվում է 36 000 ընդհատում, ընդ որում՝ դրանք միայն պաշտոնական տվյալներն են:

Այս խորագրի վերջին նյութերը