Լրահոս

06.05.2013 12:18


Դանակով հարվածել են

Դանակով հարվածել են

Մայիսի 5-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն` 1991թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Մարտին Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի և Անդոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը