Լրահոս

06.05.2013 12:05


Սիրիայի ընդդիմությունը, հնարավոր է, քիմիական զենք է կիրառել

Սիրիայի ընդդիմությունը, հնարավոր է, քիմիական զենք է կիրառել

Սիրիայում հնարավոր է՝ քիմիական զենք են կիրառել ընդդիմության զինյալները, այլ ոչ թե կառավարական զորքերը։ Ըստ «Ռոյթերս»-ի, այդ մասին հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խախտումների հետաքննության գծով հատուկ հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն։

«Ուսումնասիրված փաստերը, որոնք հանձնաժողովի անդամները ստացել են բժիշկներից, տուժածներից և դաշտային հոսպիտալների աշխատակիցներից, կարելի է եզրահանգել, որ քիմիական զենք՝ զարին գազ, օգտագործել է Սիրիայի ընդդիմությունը՝ ապստամբները, այլ ոչ թե կառավարությունը»,–Շվեյցարական «Radiotelevisione Svizzera» հառուստառադիո ընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կառլա դել Պոնտեն։

Այս խորագրի վերջին նյութերը