«Չեմ ուզում իմ երկիրը հանձնել թալանչի ավազակներին. այս երկրում մնում ենք կամ մենք, կամ սրանք»
Սա մի երկիր է, որտեղ բոլոր ընտրությունները կեղծվում են, բոլոր պաշտոնյաները ոչ լեգիտիմ են, որտեղ ընտրությունների ժամանակ մարդկանց վերաբերվում են ապրանքի պես, մեկ մարդու գինը հաշվում են ավելի քիչ, քան իրենց թողած սովորական թեյավճարը, վստահված անձանց կաշառում են, չկաշառվողներին դուրս շպրտում ընտրատեղամասերից, մեռած հոգիներով ու բացականերով, կեղծ ընտրողներով թվեր նկարում և շամպայն փխում` փողոցում սպանված ընդվզող ցուցարարների արյունը դեռ չչորացած Սա մի երկիր է, որտեղ ընտրությունները կազմակերպում է թաղի խուժանը` թաղի մանկավարժների հետ Սա մի երկիր է, որտեղ առաջ գնալու համար գնահատվում է միայն քծնանքը, բամբասանքը, ինտրիգները, լուր տանել-բերելը, շողոքորթելը, ստելը, չհակառակվելը, հնազանդվելը Սա մի երկիր է, որտեղ չի հանդուրժվում քո անհատականությունը, ըմբոստությունը, սեփական կարծիք ունենալը, առավել ևս պնդելը, որևէ հարցում շեղվելը, չենթարկվելը Սա մի երկիր է, որտեղ դպրոցական ատեստատներ ստանում են փողով, ԲՈՒՀ ընդունվում են փողով, գնահատական ստանում են կաշառքով կամ զանգով Սա մի երկիր է, որի ԲՈՒՀ-երում սովորեցնում են հնացած, ժամկետանց դասագրքերով, դասախոսները չեն տիրապետում ժամանակակից գիտության նվաճումներին և նորամուծություններին, ուսխորհուրդների անդամները միայն կարիերիստ, պնակալեզ, դատարկ և անգրագետ հանրապետականներ են Սա մի երկիր է, որտեղ աշխատանքի ընդունվում, առաջխաղացում ունենում են և հեռացվում միայն ծանոթով, ոչ երբեք գիտելիքներին և ունակություններին համապատասխան Սա մի երկիր է, որտեղ բոլոր պետական պաշտոնյաները առանց բացառության վերցնում են կաշառք, որտեղ ստեղծված է ներքևից վերև անխափան գործող կոռուպցիոն համակարգ, որը մսխում է տնտեսական զարգացման որևէ հնարավորություն Սա մի երկիր է, որտեղ սեփական բիզնես ունենալու համար պետք է փայ մուծել ամենամանր հարկային տեսուչից մինչև ամենավերևի փեսաներ ու ախպերներ Սա մի երկիր է, որի իշխանությունը մտածում է բոլորին և ամեն ինչ հնարավոր է գնել, ով չի վաճառվում` կարելի է բանտ նստեցնել, խոշտանգել, գնդակահարել Սա մի երկիր է, որի բարձրագույն պետական դեմքերը միայն ամոթի, ոչ երբեք հպարտության կամ հարգանքի զգացում են առաջացնում քաղաքացու մոտ Սա մի երկիր է, որտեղ ոստիկանական շղթայով շուրջկալում են հրապարակը հանրահավաք չթույլատրելու նպատակով, որտեղ մարզերից Երևան եկող ճանապարհները փակում են, մարդկանց զանգում ահաբեկում են, հանրահավաքների ժամանակ ժողովներ են նշանակում, թաղայիններին ուղարկում են թռուցիկներ ճղելու` միայն թե հանրահավաքին քիչ մարդ մասնակցի Սա մի երկիր է, որտեղից օրական հեռանում է մի գյուղ, մի բազմաբնակարան շենք` 250 000 մարդ Մարտի մեկից հետո Սա մի երկիր է, որտեղ մարդիկ հայտնվում են բանտում կամ ազատվում աշխատանքից իրենց քաղաքական հայացքների և քաղաքացիական դիրքորոշման պատճառով Սա մի երկիր է, որի հանքերը, անտառները, ջրերն ու մյուս բոլոր բնական հարստությունները անխնա թալանվում են պետական պաշտոնյաների կողմից, հատկապես այն պաշտոնյաների, ովքեր կոչված են պահպանելու բնությունը Սա մի երկիր է, որտեղ չկա արդարադատություն, որտեղ բոլոր դատավորները կաշառակեր են և կատարում են գործագիր իշխանության հրահանգները Սա մի երկիր է, որտեղ ոչնչացվում է քաղաքի ճարտարապետությունը, երկրի մշակութային ու պատմական կոթողները, որտեղ հարգին անճաշակն է ու ռաբիզը
Ես չեմ ուզում ապրել այսպիսի երկրում, չեմ ուզում իմ երկիրը հանձնել թալանչի ավազակներին ու հեռանալ, ուրեմն միան մի տարբերակ է մնում... Այս երկրում մնում ենք կամ մենք, կամ սրանք։
«Չեմ ուզում իմ երկիրը հանձնել թալանչի ավազակներին. այս երկրում մնում ենք կամ մենք, կամ սրանք»
Սա մի երկիր է, որտեղ բոլոր ընտրությունները կեղծվում են, բոլոր պաշտոնյաները ոչ լեգիտիմ են, որտեղ ընտրությունների ժամանակ մարդկանց վերաբերվում են ապրանքի պես, մեկ մարդու գինը հաշվում են ավելի քիչ, քան իրենց թողած սովորական թեյավճարը, վստահված անձանց կաշառում են, չկաշառվողներին դուրս շպրտում ընտրատեղամասերից, մեռած հոգիներով ու բացականերով, կեղծ ընտրողներով թվեր նկարում և շամպայն փխում` փողոցում սպանված ընդվզող ցուցարարների արյունը դեռ չչորացած
Սա մի երկիր է, որտեղ ընտրությունները կազմակերպում է թաղի խուժանը` թաղի մանկավարժների հետ
Սա մի երկիր է, որտեղ առաջ գնալու համար գնահատվում է միայն քծնանքը, բամբասանքը, ինտրիգները, լուր տանել-բերելը, շողոքորթելը, ստելը, չհակառակվելը, հնազանդվելը
Սա մի երկիր է, որտեղ չի հանդուրժվում քո անհատականությունը, ըմբոստությունը, սեփական կարծիք ունենալը, առավել ևս պնդելը, որևէ հարցում շեղվելը, չենթարկվելը
Սա մի երկիր է, որտեղ դպրոցական ատեստատներ ստանում են փողով, ԲՈՒՀ ընդունվում են փողով, գնահատական ստանում են կաշառքով կամ զանգով
Սա մի երկիր է, որի ԲՈՒՀ-երում սովորեցնում են հնացած, ժամկետանց դասագրքերով, դասախոսները չեն տիրապետում ժամանակակից գիտության նվաճումներին և նորամուծություններին, ուսխորհուրդների անդամները միայն կարիերիստ, պնակալեզ, դատարկ և անգրագետ հանրապետականներ են
Սա մի երկիր է, որտեղ աշխատանքի ընդունվում, առաջխաղացում ունենում են և հեռացվում միայն ծանոթով, ոչ երբեք գիտելիքներին և ունակություններին համապատասխան
Սա մի երկիր է, որտեղ բոլոր պետական պաշտոնյաները առանց բացառության վերցնում են կաշառք, որտեղ ստեղծված է ներքևից վերև անխափան գործող կոռուպցիոն համակարգ, որը մսխում է տնտեսական զարգացման որևէ հնարավորություն
Սա մի երկիր է, որտեղ սեփական բիզնես ունենալու համար պետք է փայ մուծել ամենամանր հարկային տեսուչից մինչև ամենավերևի փեսաներ ու ախպերներ
Սա մի երկիր է, որի իշխանությունը մտածում է բոլորին և ամեն ինչ հնարավոր է գնել, ով չի վաճառվում` կարելի է բանտ նստեցնել, խոշտանգել, գնդակահարել
Սա մի երկիր է, որի բարձրագույն պետական դեմքերը միայն ամոթի, ոչ երբեք հպարտության կամ հարգանքի զգացում են առաջացնում քաղաքացու մոտ
Սա մի երկիր է, որտեղ ոստիկանական շղթայով շուրջկալում են հրապարակը հանրահավաք չթույլատրելու նպատակով, որտեղ մարզերից Երևան եկող ճանապարհները փակում են, մարդկանց զանգում ահաբեկում են, հանրահավաքների ժամանակ ժողովներ են նշանակում, թաղայիններին ուղարկում են թռուցիկներ ճղելու` միայն թե հանրահավաքին քիչ մարդ մասնակցի
Սա մի երկիր է, որտեղից օրական հեռանում է մի գյուղ, մի բազմաբնակարան շենք` 250 000 մարդ Մարտի մեկից հետո
Սա մի երկիր է, որտեղ մարդիկ հայտնվում են բանտում կամ ազատվում աշխատանքից իրենց քաղաքական հայացքների և քաղաքացիական դիրքորոշման պատճառով
Սա մի երկիր է, որի հանքերը, անտառները, ջրերն ու մյուս բոլոր բնական հարստությունները անխնա թալանվում են պետական պաշտոնյաների կողմից, հատկապես այն պաշտոնյաների, ովքեր կոչված են պահպանելու բնությունը
Սա մի երկիր է, որտեղ չկա արդարադատություն, որտեղ բոլոր դատավորները կաշառակեր են և կատարում են գործագիր իշխանության հրահանգները
Սա մի երկիր է, որտեղ ոչնչացվում է քաղաքի ճարտարապետությունը, երկրի մշակութային ու պատմական կոթողները, որտեղ հարգին անճաշակն է ու ռաբիզը
Ես չեմ ուզում ապրել այսպիսի երկրում, չեմ ուզում իմ երկիրը հանձնել թալանչի ավազակներին ու հեռանալ, ուրեմն միան մի տարբերակ է մնում...
Այս երկրում մնում ենք կամ մենք, կամ սրանք։