Լրահոս

06.05.2013 10:21


Այսօր Երգեհոնի համաշխարհային օրն է

Այսօր Երգեհոնի համաշխարհային օրն է

2013թ. համաշխարհային հանրությունը նշում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850 ամյակը: Հայտնի է, որ ստեղծման օրվանից հոգեւոր երաժշտությունն ու տաճարի` աշխարհում լավագույններից մեկը համարվող մեծ երգեհոնը անբաժան են եղել նրա կյանքից:

Տաճարի 850-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում 2013թ. մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր: Այդ օրը բոլոր հինգ մայրցամաքների հոգեւոր եւ համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում իրականացվելու է 850 համերգ, որոնց ընթացքում հնչելու են Փարիզի Աստվածամոր Տաճարում տարբեր դարերում ստեղծված եւ հնչած ստեղծագործություններ:

Այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երգեհոնի միջազգային օրվան նվիրված համերգ լավագույն հայ երգեհոնահարների մասնակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը