«Արթնացա ու շոկահարված կարդում եմ մարդկանց արտագաղթելու մասին ստատուսները»
Ճիշտն ասած` երեկ վերջնական արդյունքներին չսպասելով՝ գնացի քնեցի, հույս ունենալով, որ առավոտյան կարթնանամ մի նոր իրականութան մեջ, որտեղ բոլորը` մենք, միմյանց շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Փոխարենը` արթնացա ու շոկահարված կարդում եմ մարդկանց արտագաղթելու մասին ստատուսները: Մոռացե՛ք արտագաղթի մասին. հասկանում եմ, կոտրված ենք, հիասթափված ենք, ուժասպառ ենք: Բայց չէ, որ պայքարելով, անգամ չհաղթանակելով՝ մենք չենք լռում, չենք հադուրժում կեղծիքը, սուտը, զոռբայությունը, լկտիությունը, և այդպես մեր խոսքը դառնում է սուր և ցավեցնող: Ինչքան մոլորյալ մարդ կարող ենք այդպես բերել գիտակցության։ Պայքարի արդյունքում կարելի է հաղթել, իսկ չպայքարելով արդեն պարտված ենք: Ով կմատածեր, որ 70 տարի հետո կոմունիզմի պես հզոր ուժը կփլուզվի՞։ Այս զոռբայության վերջն էլ կգա: Կյանքը պայքար է, երկար ու դաժան ճանապարհ է ենթադրում, այլապես «պայքար» չէր կոչվի: Եվ հանուն մեր երեխաների ապագայի՝ ես շարունակելու եմ պայքարել: Հ. Գ. Ինձ մենակ մի թողեք այս գործում:
«Արթնացա ու շոկահարված կարդում եմ մարդկանց արտագաղթելու մասին ստատուսները»
Ճիշտն ասած` երեկ վերջնական արդյունքներին չսպասելով՝ գնացի քնեցի, հույս ունենալով, որ առավոտյան կարթնանամ մի նոր իրականութան մեջ, որտեղ բոլորը` մենք, միմյանց շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Փոխարենը` արթնացա ու շոկահարված կարդում եմ մարդկանց արտագաղթելու մասին ստատուսները:
Մոռացե՛ք արտագաղթի մասին. հասկանում եմ, կոտրված ենք, հիասթափված ենք, ուժասպառ ենք: Բայց չէ, որ պայքարելով, անգամ չհաղթանակելով՝ մենք չենք լռում, չենք հադուրժում կեղծիքը, սուտը, զոռբայությունը, լկտիությունը, և այդպես մեր խոսքը դառնում է սուր և ցավեցնող: Ինչքան մոլորյալ մարդ կարող ենք այդպես բերել գիտակցության։ Պայքարի արդյունքում կարելի է հաղթել, իսկ չպայքարելով արդեն պարտված ենք: Ով կմատածեր, որ 70 տարի հետո կոմունիզմի պես հզոր ուժը կփլուզվի՞։ Այս զոռբայության վերջն էլ կգա: Կյանքը պայքար է, երկար ու դաժան ճանապարհ է ենթադրում, այլապես «պայքար» չէր կոչվի: Եվ հանուն մեր երեխաների ապագայի՝ ես շարունակելու եմ պայքարել:
Հ. Գ. Ինձ մենակ մի թողեք այս գործում:
Զառա Միսակյան