Քաղաքական

06.05.2013 01:27


Իշխող կուսակցությունը շարունակում է փորձերը երեւանցիների քվեն կեղծելու ուղղությամբ

Իշխող կուսակցությունը շարունակում է փորձերը  երեւանցիների քվեն կեղծելու ուղղությամբ

5 մայիսի 2013թ., 20:15, ք.Երեւան:

Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները եւ վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ:

Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության եւ ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը:

Մենք փոխանցել ենք այս տեղեկատվությունը տեղամասային հանձնաժողովներում մեր ներկայացուցիչներին՝ առաջարկելով կրկնապատկել իրենց զգոնությունն այս վճռական պահին: Նույնը հորդորում ենք անել մյուս ոչ-իշխանական ուժերին: Իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը եւ կանխել դրանում քրեածին տարրերի ներգրավվումը:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը