Լրահոս

05.05.2013 19:56


«ԵրիտՀՀԿ-ականների գվարդիան որևէ նոու հաու չի կարողացել հորինել»

«ԵրիտՀՀԿ-ականների գվարդիան որևէ նոու հաու չի կարողացել հորինել»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը aravot.am–ի ներկայության պահին եղել է 3/19 ընտրատեղամաս: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ի տեսախցիկներն են փչացել եւ եկել են փոխելու: Նաիրա Զոհրաբյանը aravot.am–ի հետ զրույցում պատմել է, որ ահազանգ են ստացել, համաձայն որի՝ անհայտ անձինք փորձել են քվեարկել՝ գրանցված լինելով այլ հասցեում, նաեւ դրա համար է ինքը եկել.

«Հնարավոր է եղել այդ ապօրինի քվեարկությունը կանխել»: Գնահատելով ընտրությունները՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ամենուր նույն վիճակն է.

«ԵրիտՀՀԿ-ականների գվարդիան որեւէ նոու հաու չի կարողացել հորինել, իրենց նախորդների լավագույն ավանդույթները շարունակում են: Ինչ կիրառել են, ընտրատեխնոլոգիաների ողջ փաթեթը կիրառվում է նաեւ այս ընտրությունների ժամանակ: Իրենց արած նորարարությունն այն է, որ հիմա փորձում են իրենց արած սեփական ընտրախախտումները բարդել այլ կուսակցության վրա: Իրենց ենթակայության տակ գործող ողջ մամուլը ողողված է ԲՀԿ-ի ընտրակաշառքների, ընտրախախտումների մասին: Սա եւս ձեւերից մեկն է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ես իրենց խորհուրդ կտամ այդքան չվարկաբեկել իշխանության սեփական ինստիտուտները, թե՝ ողջ համակարգը անզոր է կանխելու ԲՀԿ-ի կողմից կատարվող խախտումները: Ապուշությունը եւս պիտի ինչ-որ մի տրամաբանության մեջ լինի»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ որոշ տեղամասեր կիրառել են ընդհանուր առմամբ նավթալինից հանված ընտրախախտումներ, որոնց, որպես նախկին լրագրող, ականատես է եղել 90-ականներին, երբ լույս են անջատել տեղամասերում.

«Նկուղային հարկերում տեղակայված ընտրատեղամասերը, որտեղ եղել է լույսի կարիք, առավոտից մոմի լույսի տակ շարունակել են քվեարկությունը: Մասնավորապես՝ 10/1-ում»:

Այս խորագրի վերջին նյութերը