Զույգ եղբայրները նույնիսկ չէին հիշում իրենց բնակության վայրը
1. Կենտրոն համայնքի 9/17 տեղամասում ժամը 9:07 արձանագրվեց գրանցամատյանի և անձնագրի մեջ բնակության հասցեների անճշտություն: Զույգ եղբայրները նույնիսկ չէին հիշում իրենց բնակության վայրը: Ինչպես նշեց «Օրինած Երկիր» կուսակցության վստահված անձը, դա առաջին դեպքը չէ նույն ընտրատեղամասում: Նույն տեղամաս եկավ նաեւ մեկ ընտրող, ով վեց ամսվա հաշվառում չուներ Երևանում: Երբ հանձնաժողովի անդամը նկատեց սխալը, սփյուռքահայ ընտրողը ասաց, որ նաև մասնակցել է ԱԺ ընտրություններին: Ընտրողը այնուամենայնիվ մասնակցեց ընտրությանը:
2. Շենգավիթ համայնքի 11/28 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի կրակայրիչի վրա հստակ պատկերված է Հանրապետական կուսակցություն ընտրական կարգախոսը` «Ավելի լավ Երևան» և կուսակցության պատկերանշանը: Նշենք որ, ընտրության օրը քարոզչությունը արգլեված է: Նաև տվյալ տեղամասի մուտքին գրված չե , թե , որ ընտրատարածքն է:
3.Արաբկիրի 4/14 ընտրատեղամասը գտնվում է Ռ. Սևակի անվան թիվ 128 դպրոցի երկրորդ հարկում, որը անմատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար: Հանձնաժողովի նախագահը մեր թղթակցին հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող ընտրողը պետք է սպասի առաջին հարկում, որտեղ վստահված անձը, հանձնաժողովի անդամը և լրագրողը կիջեցնեն գրանցամատյանը և քվեաթեթիկը: Քեարկելուց հետո քվեաթերթիկը բարձրացնում են ընտրատեղամաս և գցում քվեատուփի մեջ:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 15 հոդվածի 5 կետի համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ»:

Տեսանյութը՝ այստեղ:

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Հանրային լրագրության ակումբ