Մարդկանց բերում են ՀՀԿ–ի շտաբ և տրանսպորտով տեղափոխում
Քաղաքացուց ստացած ահազանգի հետքերով «7 օրի» թղթակիցը գնացել է Արաբկիր համայնքում գտնվող ՀՀԿ տարածքային շտաբ (Իրանի դեսպանատան կողքի շենքի առաջին հարկում) և ֆիքսել, որ մարդկանց խմբերով բերում են (ենթադրաբար՝ կաշառում), որից հետո տրանսպորտով տեղափոխում։
Խմբերից մեկին տեղափոխել է 17MS777 պետհամարինշով սև գույնի «Լադա» մակնիշի մեքենան։ Մյուսներին տեղափոխում էին «Անգել» տաքսի ծառայության մեքենաներով և 61, 39, 71 համարի երթուղային տաքսիներով։
Մեր թղթակցին թույլ չեն տվել մտնել ՀՀԿ–ի շտաբ։ Ուշագրավն այն է, որ այս ամենին անմիջական մասնակցություն էր ցուցաբերում Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, ով պարբերաբար ելումուտ էր անում «դեպքի» վայրում։
Ի դեպ, ոստիկանությունը կարող է հիմք ընդունել մեր այս նյութը որպես ընտրախախտումների վերաբերյալ ահազանգ։

Տեսանյութը քիչ անց։
7or.am