Լրահոս

05.05.2013 20:00

Մարդկանց «հոսքագծային» մեխանիզմով տեղափոխում են Արաբկիրի ՀՀԿ գրասենյակ (տեսանյութ)

Մարդկանց «հոսքագծային» մեխանիզմով տեղափոխում են Արաբկիրի ՀՀԿ գրասենյակ (տեսանյութ)

«7օր»–ի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են տասնյակ մարդկանց ցուցակագրած բերում Արաբկիր վարչական շրջանի թաղապետրանի մոտ գտնվող ՀՀԿ կուսակցության գրասենյակ (Իրանի դեսպանատան կողքի շենքի առաջին հարկում)։ Մարդկանց կուտակումներ էին նաև քիչ այն կողմում գտնվող քաղաքապետի ՀՀԿ–ական թեկնածու Տարոն Մարգարյանի գրասենյակի դիմաց։

Այդ մարդկանց խմբերով մտցնում էին ՀՀԿ–ի գրասենյակ (ենթադրաբար՝ կաշառում), որից հետո նստեցնում էին քիչ այն կողմ կայանված «Անգել» տաքսի ծառայության մեքենաներն ու «61», «7», «39», «71» համարի երթուղային գծի «Գազել»–ները և տեղափոխում։ Խմբերից մեկին տեղափոխել է 17MS777 պետհամարինշով սև գույնի «Լադա» մակնիշի մեքենան։

«7օր»–ի հարցին, թե ինչո՞ւ են մտնում գրասենյակ, ի՞նչ են անում այնտեղ և հետո ո՞ւր են գնում, բոլորը հրաժարվել են պատասխանել։

Ցուցակով մարդկանց բերողներից մի երիտասարդ աղջիկ նույնիսկ սպառնացել է մեր թղթակցին և հարվածել տեսախցիկին՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։ ՀՀԿ–ի գրասենյակ մի քանիսի հետ ուղևորվող կանանցից մեկն էլ ասել է, թե վարսավիրանոց է գնում, և ստիպված ենք ենթադրել, որ ՀՀԿ–ի գրասենյակը նաև վարսավիրանոց է։

«7օր»–ի լրագրողին թույլ չեն տվել մտնել ՀՀԿ–ի գրասենյակ և այնտեղ ևս նկարահանումներ կատարել։ Գրասենյակի աշխատակցուհին հայտարարել է, թե իրենց մոտ մտնելու համար հատուկ հավատարմագիր է պահանջվում, իսկ դուռը հսկող երիտասարդը մարմնով փակել է այն։

Ի դեպ, տեսնելով մեր տեսախցիկը մի պահ դադարեցվել է մարդկանց բերելու գործընթացը, սակայն քիչ անց մարդ բերելու գործընթացը նորից թափ է հավաքել։

Ուշագրավն այն է, որ այս ամենին անմիջական մասնակցություն էր ցուցաբերում Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, ով պարբերաբար ելումուտ էր անում «դեպքի» վայրում։ Ուշագրավ է նաև այն, որ ՀՀԿ–ի շտաբ բերվողները կանայք էին։

Այնտեղ «հոսքագծային» մեխանիզմով մարդկանց բերելու գործընթացը արձանագրել է նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարեն Թովմասյանը։

Ի դեպ, ոստիկանությունը կարող է հիմք ընդունել մեր այս նյութը որպես ընտրախախտումների վերաբերյալ ահազանգ։

Մանրամասները՝ տեսանյութերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։