Լրահոս

05.05.2013 17:50


ԲՀԿ-ի արձանագրած ընտրախախտումները

ԲՀԿ-ի արձանագրած ընտրախախտումները

ԲՀԿ–ն օրվա ընթացքում արձանագրել է հետևյալ ընտրախախտումները.

Ավանի 1/10 ընտրատեղամասում քաղաքացին քվեաթերթիկը դուրս է բերել տեղամասից:

4/2 տեղամասում կուտակումներ են եղել:

4/28 տեղամասում անհայտ անձիք փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

9/2 տեղամասի ԲՀԿ վստահված անձ Ջուլիետա Խաչատրյանը նկատել է, որ տեղամասի առաջ խմբված մարդիկ սպասել են, որ իրենց գրիչներ բաժանեն: Ընտրատեղամասում խնդիր է առաջացել նաև կնիքների հետ կապված, ընտրողներից մեկը փորձել է երկրորդ անգամ ջնջված կնիքով մասնակցել ընտրությանը:

10/20 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Դավիթ Սիմոնյանը խուսափելով իր իրական անունը հայտնել, ներկայացել է որպես Գագիկ Բաղդասարյան և խոչընդոտելով Կենտրոն հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը պահանջել է նրան դուրս գալ տեղամասից: Նա հրաժարվել է անձը հաստատող որևէ փաստաթուղթ ցույց տալ, երիտասարդի անունը ասել չի ցանկացել նաև հանձնաժողովի նախագահը: Նրա ով լինելու մասին տեղեկություն են տվել հանձնաժողովի մյուս անդամները: Հանձնաժողովի նախագահ Աիդա Խլղաթյանը տիրող անկանոն վիճակի նաև ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ այդպես էլ պատասխան չի տվել:

11/30 տեղամասի հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողներից մեկի ձեռքին երկու ծրար է հայտնվել, ոստիկանները նրան դուրս են բերել տեղամասից:

Այս խորագրի վերջին նյութերը