Փորձագետ. «Ընտրախախտումների մասին հաղորդագրությունների 90 տոկոսը վստահելիության պիտակ ունեն»
«Այս պահին Iditord.am կայքը ստացել է ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդագրություն, որոնց 90 տոկոսը վստահելիության պիտակ ունեն»,– ասուլիսին նշել է Iditord.am կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Ըստ բանախոսի՝ ահազանգերը ստացվում են սոցկայքերով կամ հեռախոսով: Նա նաև նշեց, որ ընտրախախտումների մասին հաղորդագրությունների մեծ մասը վերաբերվում են թանաքին, ինչպես նաև՝ կուտակումներին, ընտրակաշառք բաժանելուն, դիտորդներին և լրագրողներին խոչընդոտելուն: Նա նաև տեղեկացրեց, որ ավելի շատ հաղորդագրություններ ստացվում են Մալաթիա –Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններից:
Փորձագետ. «Ընտրախախտումների մասին հաղորդագրությունների 90 տոկոսը վստահելիության պիտակ ունեն»
«Այս պահին Iditord.am կայքը ստացել է ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդագրություն, որոնց 90 տոկոսը վստահելիության պիտակ ունեն»,– ասուլիսին նշել է Iditord.am կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Ըստ բանախոսի՝ ահազանգերը ստացվում են սոցկայքերով կամ հեռախոսով:
Նա նաև նշեց, որ ընտրախախտումների մասին հաղորդագրությունների մեծ մասը վերաբերվում են թանաքին, ինչպես նաև՝ կուտակումներին, ընտրակաշառք բաժանելուն, դիտորդներին և լրագրողներին խոչընդոտելուն: Նա նաև տեղեկացրեց, որ ավելի շատ հաղորդագրություններ ստացվում են Մալաթիա –Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններից: