Լրահոս

05.05.2013 17:15


Հարուցվել է քրեական գործ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 8/23 ընտրատեղամաս եւ միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով` փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել, և վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը