«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է հրապարակել ստացված ահազանգերը: Հիդրոմելիորատիվ քոլեջում տեղակայված 3/21 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ մյուսը մնացել է տարածքում, չի հեռացել։ Այնուհետև նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։
Ընտրատեղամասի մոտ շրջող դիտորդին է մոտեցել սպիտակ «Նիվա», իսկ մեքենայի միջից մարդիկ փորձել են ահաբեկել դիտորդին։
08/23 տեղամասում` թիվ 191 դպրոց, Բ-3 թաղամաս, քաղաքացին փորձել է քվեատուփ նետել մեկից ավելի քվեաթերթիկ, ինչի առթիվ հանձնաժողովի նախագահը քվեասենյակ է հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, կազմվել է արձանագրություն:
Ի դեպ, իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր ստացվում են 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:
08/23 տեղամասում քվեարկության քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել քվեատուփը, սակայն բռնվել է, ոստիկանությունը արձանագրություն է կազմել միջադեպի կապակցությամբ:
Փորձել է 3 ծրար գցել քվեատուփը
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է հրապարակել ստացված ահազանգերը:
Հիդրոմելիորատիվ քոլեջում տեղակայված 3/21 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ մյուսը մնացել է տարածքում, չի հեռացել։ Այնուհետև նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։