Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր քվեարկել է Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում: Տեր-Պետրոսյանը տեղամաս էր եկել կնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, հարսի եւ թոռների ուղեկցությամբ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ սպասելիքի մասին չի խոսի, բայց մաղթանք ունի:
«Որ բոլորը գան, ինձ նման քվեարկեն, ուրիշ ոչինչ: Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված: Քաղաքականությունը ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին: Ով չի գալիս ընտրության, ուրեմն նա բողոքելու տեղ չունի: Կոչ եմ անում ամբողջ ժողովրդին գալ, մեկ մարդու պես քվեարկել, ում օգտին ուզում են»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր–Պետրոսյանը քվեարկել է (տեսանյութ)

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/13148.html