Լրահոս

05.05.2013 14:41


Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում

Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որը «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ համեմատած Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների։

Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ և՛ ընտրատեղամասերից դուրս, և՛ ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում.

  • ՀՀ ոստիկանությանը՝ արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի և առանձին անհատների ներկայությունը։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արագ արձագանքել տեղամասերից ստացվող ահազանգերին և քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։

Ընտրությունների ընթացքի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդների կողմից արձանագրված խախտումների և 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի մասին անընդհատ թարմացվող տեղեկատվություն կարող եք ստանալ Մարդու իրավունքները Հայաստանում կայքից հետևյալ հղումով՝ http://hra.am/hy/events/2013/05/05/elections։

Այս խորագրի վերջին նյութերը