Լրահոս

05.05.2013 14:38


Լևոն Տեր-Պետրոսյանը երևանցիներին կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին

Լևոն Տեր-Պետրոսյանը երևանցիներին կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին

9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Քվեարկությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նաերևանցիներին կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին:

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ նրա ակտիվ մասնակցությունից է ամեն ինչ կախված: Ով չի գալիս ընտրությունների, դժգոհելու տեղ չունի: Միայն մասնակցություն: Եվ ձեզ միջոցով կոչ եմ անում ժողովրդին` գալ և մանսկացել քվեարկությանը, ում օգտին ուզում են», - ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե որ Երևանի համար է նա քվեարկել, առաջին նախագահը ժպտալով հայտարարեց. «Հայաստանի մայրաքաղաք Երևանի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը