Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մեծարենցի անվան 146 դպրոցում տեղակայված են երկու ընտրատեղամասեր՝ 7/29 եւ 7/30: ՀԱԿ վստահված անձ Միքայել Կիրակոսյանն արձանագրություն է կազմել ընտրատեղամասի դիմաց հավաքված երկու խումբ երիտասարդների վերաբերյալ, ովքեր առավոտյան ժամը 9-ից մարդկանց բերել են տեղամասեր, ընդհանուր թվով՝ մոտ 40 հոգի, ու ակնհայտ ուղղորդել՝ ում օգտին քվեարկել: ՀԱԿ վստահված անձը նշում է, որ նրանցից մեկը կրում էր ԲՀԿ–ի կրծքանշան, բայց ակնհայտորեն աշխատում էր ՀՀԿ-ի օգտին, եւ ըստ վստահված անձի՝ իրականում նա ԲՀԿ-ի կրծքանշանով հանրապետական էր: Նրանցից մեկը նույնիսկ մտել է 7/29 տեղամասի հանձնաժողով՝ որպես վստահված անձ եւ մոտ 1 ժամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: ՀԱԿ վստահված անձի արձանագրությանը միացել են նաեւ ՀՅԴ վստահված անձ Էդվարդ Ասլանյանը, «Համայնքների համաչափ զարգացում» ՀԿ դիտորդ Անդրանիկ Գասպարյանը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի դիտորդ Րաֆֆի Վարդանյանը: Հայտնում է hetq.am-ը:
ԲՀԿ-ի կրծքանշանով ՀՀԿ–ականը
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մեծարենցի անվան 146 դպրոցում տեղակայված են երկու ընտրատեղամասեր՝ 7/29 եւ 7/30: ՀԱԿ վստահված անձ Միքայել Կիրակոսյանն արձանագրություն է կազմել ընտրատեղամասի դիմաց հավաքված երկու խումբ երիտասարդների վերաբերյալ, ովքեր առավոտյան ժամը 9-ից մարդկանց բերել են տեղամասեր, ընդհանուր թվով՝ մոտ 40 հոգի, ու ակնհայտ ուղղորդել՝ ում օգտին քվեարկել: ՀԱԿ վստահված անձը նշում է, որ նրանցից մեկը կրում էր ԲՀԿ–ի կրծքանշան, բայց ակնհայտորեն աշխատում էր ՀՀԿ-ի օգտին, եւ ըստ վստահված անձի՝ իրականում նա ԲՀԿ-ի կրծքանշանով հանրապետական էր:
Նրանցից մեկը նույնիսկ մտել է 7/29 տեղամասի հանձնաժողով՝ որպես վստահված անձ եւ մոտ 1 ժամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
ՀԱԿ վստահված անձի արձանագրությանը միացել են նաեւ ՀՅԴ վստահված անձ Էդվարդ Ասլանյանը, «Համայնքների համաչափ զարգացում» ՀԿ դիտորդ Անդրանիկ Գասպարյանը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի դիտորդ Րաֆֆի Վարդանյանը: Հայտնում է hetq.am-ը: