Լրահոս

05.05.2013 12:23

Քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 123 հազ. 121 ընտրող

Քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 123 հազ. 121 ընտրող

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 123 հազ. 121 ընտրող կամ ընտրողների 15,08 տոկոսը: Տվյալներy ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է 16 հազ. 240 ընտրող կամ ընտրողների 19,9 տոկոսը
Ավանում` 7379 ընտրող կամ ընտրողների 19,49 տոկոսը
Արաբկիրում` 11 հազ. 480 ընտրող կամ ընտրողների 12,25 տոկոսը
Դավթաշենում` 4805 ընտրող կամ ընտրողների 15,42 տոկոսը
Էրեբունիում` 13 հազ. 272 ընտրող կամ ընտրողների 14,06 տոկոսը
Կենտրոնում`10 հազ. 727 ընտրող կամ ընտրողների 11,53 տոկոսը
Մալաթիա-Սեբաստիայում` 11 հազ. 818 ընտրող կամ ընտրողների 11,47 տոկոս
Նոր Նորքում` 15 հազ. 437 ընտրող կամ ընտրողների 15,74 տոկոսը
Նորք-Մարաշում` 1797 ընտրող կամ ընտրողների 17,76 տոկոս
Նուբարաշենում`1262 ընտրող կամ ընտրողների 16,02
Շենգավիթում` 20 հազ. 290 ընտրող կամ ընտրողների 18,08 տոկոսը
Քանաքեռ-Զեյթունում` 8614 ընտրող կամ ընտրողների 15,16 տոկոսը
Հիշեցնենք, որ Երևանում ընտրում է 816 հազ. 475 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։