Լրահոս

05.05.2013 11:43


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները 11:30-ի դրությամբ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները 11:30-ի դրությամբ

07/29 տեղամասում հանձնաժողովի կազմում փորձ է կատարվում փոփոխություն անել՝ փոխարինելով ՀՀԿ-ական անդամին մեկ այլ ներկայացուցչով: 10:14

07 ընտրատարածքի տեղամասերից ստացված տեղեկություններով` քվեարկության առաջին 3 ժամերի ընթացքում ընտրություններին մասնակցել են 200-300-ական մարդ:

07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6), դիտվում են մարդկանց կուտակումներ և տեղամասի հարակից տարածքում առկա է հիսունից ավել մարդ: Կատարվում է ուղղորդված քվեարկություն: 72 եւ 82 համարի երթուղային տաքսիներներով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, այդ հարցով ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավությամբ` ակնհայտ անգործունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն, վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը: 11:02

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «...Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, ... Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի եւ դիտորդի իրավունքները վերականգնելու համար»: 11:00

08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով փ., Ա-3 թաղ., մի քանի անձինք, ովեր հայտարարում են իրենց հանրապետական լինելը (ընտրական գործընթացների հետ առնչվող որևէ կարգավիճակ չունեն, տեղամասում գրանցված չեն ո'չ որպես դիտորդ, ո'չ որպես վստահված անձ, ոչ որպես լրագրող), ներխուժել են տեղամաս և պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են (որպեսզի տեսախցիկի մատկոցի լիցքաթփվելուց հետո այն չա'խատի)` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս: 10:55:

07/29 տեղամասում` 146 դպրոց, Լուկաշինի փ., երեք ընտրողներ քվեարկությանը մասնակցել են 9-րդ ձեւով (անձնագրի փոխարինող փաստաթուղթ): Ընդ որում որեւէ հիմք 9-րդ ձեւ ստացման վերաբերյալ չի ներկայացվել:

07/15 տեղամասում Ծերերի տնից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի արդյունքում կուտակումներ են առաջացել:

07/28 տեղամասում` 11 դպրոց, Լոուկաշին փ., ընտրողին աջակցող/օգնող անձին հանձնաժողովի անդամները հարժարվել են գրանցել մատյանում, սակայն դիտորդի զգուշացումից հետո, գրանցել են օգնողին գրանցամատյանում:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին եւ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից: 10:40

13/12 տեղամասում` 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ., հանձնաժողովի նախագահը 3 ոստիկաններ է հրավիրել ընտրատեղամաս, պատճառաբանելով, որ պետք է մարդկանց հոսքը կարգավորվի, այն դեպքում, որ նման գործառույթ կատարելու համար մեկ ոստիկանի աջակցությունը, այն էլ քվեասենյակից դուրս կանգնած լինելով` լիովին բավարար է: 10:26

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախքին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին, եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:

07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանաց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր` եւ օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում: 10:16

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: 10:06

13/27 տեղամասում` 64 դպրոց` Վարդաշեն, երկու «Բոգդան» ավտոբուսներով ընտրողներ են բերում-տանում: 10:08

08/28 տեղամասում` Ախպարաշեն, թիվ 91 դպրոց, դիտորդին արգելվում է ազատ տեղաշարժը ու դիտարկումը ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ` Սամվել Խանյան` ՀՀԿ: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին:

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,) 09:59:

12/08 տեղամասում` 31 դպրոց, քվեասենյակից 10-15 մետր հեռավորության վրա մարդիկ ապահով վիճաբանում են խոստացված եւ չտրված գումարի մասին:

07/31 տեղամասում` թիվ 6 ուսումնարան, քվեարկության խցերից ընտրողները դուրս են գալիս, առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է:

12/11 տեղամասում` 140 դպրոց` Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս:

08/04 տեղամասում` 116 դպրոց, Արարատյան զանգված, միաժամանակ գտնվում են ՀՀԿ երկու վստահված անձինք:

13/26 ընտրատեղամասում` Հաստոցանորմալ գործարան, Մահարու փ., 1, տեղակայված է տարածքում (գործարան), բացակայում է սանհանգույցը, քվեասենյակով ելումուտ են նշված տարածքում ապրող բնակիչներ:

07/34 տեղամասում` 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղամաս, ընտրակաշառք են բաժանում:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:

13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:

12/22 տեղամասում` 142 նախակրթարան, Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:

08/08 տեղամսում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում: 08:39 8/05 տեղամսում` 90 դպրոց, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել:

13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:

07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:

07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել եւ հետեւել քվեարկության ընթացքին:

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:

7/23 ընտրատեղամասում փորձել են կնիքը, այն անձեռոցիկով մաքրվում է

13/05 կուտակումներ ընտրատեղամասի միջանցքներում

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

7/32 գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում

13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից:

Մայիսի 5-ին Երեւանում ընթանում են Ավագանու ընտրությունները: Արդեն բացվել են Երեւանի 13 ընտրատարածքների 467 տեղամասերը: Ամբողջ օրվա եւ քվեների հաշվարկի ընթացքում transparency.am-ը լուրեր կհաղորդի ընտրությունների ընթացքի մասին

Այս խորագրի վերջին նյութերը