Լրահոս

05.05.2013 15:40

Խախտում 1/17 ընտրատեղամասում (տեսանյութ)

Խախտում 1/17 ընտրատեղամասում (տեսանյութ)

Միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում։ Ի դեպ, հենց այստեղ է քվեարկում նաև Երևանի քաղաքապետի ՀՀԿ–ական թեկնածու Տարոն Մարգարյանը։

Առավոտյան այդ տեղամասում ընտրություններին մասնակցած «7օր»–ի թղթակիցը պարզել է, որ թաց մատով թեթևակի շփելուց հետո իր անձնագրից կնիքը մաքրվում է։ Երբ մեր թղթակիցը դիմել է, 1/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը նախ փորձել է համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա, հետո մեղադրել է, թե կնիքը միտումնավոր ինչ–որ նյութերով են ջնջում, իսկ երբ մեր թղթակիցը ստիպել է որևէ միջոց ձեռնարկել, հանձնաժողովի նախագահը զանգահարել է ԿԸՀ ներկայացուցչին։ Նա փոխանցել է, որ կնիքները ցնդելու հետ կապված էլի մի շարք ահազանգեր են ստացել և հրահանգել է կնիքի հեղուկին սովորական թանաք խառնել։ Խառնելուց հետո հանձնաժողովի նախագահն առաջարկել է երկրորդ անգամ կնքել անձնագիրը։ Երկրորդ անգամ կնքելու հետո էլ, սակայն, կնիքը խոնավ մատով շփելուց հետո մաքրվել է։

Ի դեպ, լրագրողը նույնը փորձել է կատարել առավոտյան՝ մինչ ընտրությունը հատուկ կնիքով կատարված նմուշի դրոշմակնիքի հետ, և պարզվել է, որ ցնդում է անգամ դա։

Դեպքն արձանագրության տեսքով գրանցել է նաև հանձնաժողովի Հայ ազգային կոնգրեսի անդամ Սվետլանա Թադևոսյանը։

Նշենք նաև, որ հանձնաժողովի անդամներից ներկա չի եղել միայն «Բարև Երևան» դաշինքի վստահված անձը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։