Լրահոս

05.05.2013 11:23


Ծերանոցների ընտրողներին ուղղորդում են ընտրել համար 6-ի օգտին

Ծերանոցների ընտրողներին ուղղորդում են ընտրել համար 6-ի օգտին

4-րդ գյուղի 7/15 ընտրատեղամասում կուտակումները շարունակվում են: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ի դիտորդ Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ կուտակումները կապված են ծերանոցների ընտրողներին բերելու հետ. «Ծերանոցներից բերված գրեթե բոլորին օգնում եւ ուղղորդում են քվեարկել համար 6-ի օգտին»,- նշում է Տեր-Գրիգորյանը:

Հանձնաժողովի անդամներից առավել ակտիվ է Սեվիլ Պապոյանը, ով մոտենում է օգնողներին ու ինչ-որ բաներ շշնջում: Ըստ երեւույթին՝ օգնողները պատահական մարդիկ չէին, հիմնականում երիտասարդ տղաներ էին: «Հետք»-ը եղել է նաեւ 4-րդ գյուղի 7/14, 7/15, 7/16 ընտրատեղամասերում, որտեղ 82 եւ 70 համարի «Գազել» երթուղային տաքսիներով բերում են խումբ-խումբ ընտրողների և տանում: «Ի դեպ՝ նշված տեղամասերում որեւէ համազգեստով ոստիկան չի երևում»,–հաղորդում է hetq.am:

Այս խորագրի վերջին նյութերը