Մեկնաբանություն

05.05.2013 09:30


«Լռության» սիմֆոնիա

«Լռության» սիմֆոնիա

Երեկ այսպես կոչված լռության օր էր հայտարարված։ Այլ կերպ ասած՝ օրենսդրորեն արգելված էր քարոզչություն իրականացնելը։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները հիմնականում պահպանել էին այդ խաղի կանոնը։

Օրենսդրորեն արգելված է նաև ընտրակաշառք բաժանելը, սակայն այդ խաղի կանոնին ոչ բոլորն են հետևել։

Դատելով մեր խմբագրության ստացած ահազանգերի ծավալից՝ մայրաքաղաքում երեկ «լռության» սիմֆոնիա էր, այսինքն՝ փողբաժանոցի։

Ընտրակաշառքի առումով աղմուկն այնքան մեծ է, որ Երևանը հաստատ կարելի է հռչակել բաց երկնքի տակ ընտրակաշառքի բաժանման միջազգային կենտրոն և դրանով իսկ ուրախացնել միջազգային կենտրոնների սիրահար Տիգրան Սարգսյանին։

Մեր խմբագրությանը դիմած քաղաքացիներից տեղեկանում ենք, որ ընտրակաշառքի գումարները տատանվում են 5 000 – 15 000 դրամի սահմաններում։

Փաստորեն, երբ փողը «երգում» է, քարոզիչները լռում են։

Երևի ժամանակն է օրենսդրորեն սահմանել այն նորմը, ըստ որի՝ լռության օրը մեկնարկում են ձայնի գնման բորսայական սակարկությունները։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը