Քաղաքական

04.05.2013 12:01


Գալուստ Սահակյան. «Նոր կառավարության կազմում որոշակի փոփոխություններ կլինեն»

Գալուստ Սահակյան. «Նոր կառավարության կազմում որոշակի փոփոխություններ կլինեն»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնել է, որ նոր կառավարության կազմում որոշակի փոփոխություններ կլինեն՝ չմանրամասներով, թե որ գերատեսչությունների ղեկավարի փոփոխության մասին է խոսքը։

Անդրադառնալով արտագաղթին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ մինչեւ 1994 թվականը մոտ 800 հազ. հայաստանցի լքել է երկիրը՝ հավելելով, որ չի կարծում, թե այսօր Հայաստանն այդ առումով ծայրահեղ վիճակում է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավաստիացրել է, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր։

Այս խորագրի վերջին նյութերը