Լրահոս

04.05.2013 11:30


Ծեծկռտուքի փաստով նախաքննություն է կատարվում

Ծեծկռտուքի փաստով նախաքննություն է կատարվում

Մայիսի 3-ի ժամը 20։30-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում ծեծկռտուք է տեղի ունենում:

Ոստիկանները պարզել են, որ 1992թ. ծնված Գևորգ և 1988թ. ծնված Սամվել Խ.-երը ժամը 20։30-ի սահմաններում Ձախափնյակ թաղամասում, վիճաբանության ժամանակ, ծեծել են 1960թ. ծնված Մանվել Մ.-ին, հայհոյել նրան և շուրջ 10 րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը