Գուգարքի մաքսատան երեք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Այրումյանը, ով 2006թ. օգոստոսի 7-ից մինչև 2007թ. հուլիսի 9-նն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի մաքսային տեսուչ, տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացման շրջանառությունից առաջացող հարկերը վճարելուց խուսափելուն օժանդակելու և դրա դիմաց հիշյալ անձանցից որոշակի վարձատրություն ստանալու տեսքով նյութական օգուտ քաղելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հոգեկան հիվանդությամբ տառապող մոր` Ժ.Մանուկյանի անվամբ 2006թ. հոկտեմբերի 13-ին ստեղծել է առևտրային կազմակերպություն հանդիսացող «Կառդիժե» ՍՊ ընկերությունը, նույն թվականի հոկտեմբերի 20-ին հիմնադրել է հիշյալ ընկերության Վանաձորի ներկայացուցչությունը և այն, որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից, գրանցել իր աշխատավայրում` Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը:
Ա.Այրումյանն իր անմիջական ղեկավար՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ Ս.Կարապետյանի գիտությամբ և օժանդակությամբ 2006թ. նոյեմբերի 28-ից մինչև 2007թ. օոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում բեռնամաքսային հայտարարագրերում, մաքսային և այլ փաստաթղթերում կեղծելով «Կառդիժե» ՍՊԸ տնօրեն Ժ.Մանուկյանի, ինչպես նաև ընկերության լիազորված անձ Տիգրան Խաչատրյանի ստորագրությունները, վերջիններիս անունից նշված ՍՊ ընկերության անվամբ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է իրեն անձամբ, ինչպես նաև Սմբատ Կարապետյանի միջնորդությամբ իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` ընդհանուր առմամբ 604.045.386 դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքներ, որոնք մաքսազերծելուց հետո առանց փաստաթղթային ձևակերպումների հանձնել է իրական սեփականատերերին և իր մատուցած վերոհիշյալ ծառայությունների դիմաց նրանցից ստացել որոշակի դրամական վարձատրություն:
Իր իրական գործունեության բնույթը քողարկելու, «Կառդիժե» ՍՊ ընկերության օրինական գործունեության պատրանք ստեղծելու և կատարված հանցագործությունն այդ կերպ թաքցնելու նպատակով Ա.Այրումյանն ընկերության հաշվապահական փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել, թե իբր ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն իրացվել են հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործմամբ` կամ ապրանքների մաքսային արժեքին համարժեք գնով, կամ` չնչին վերադիրով:
Ա.Այրումյանի և Սմբատ Կարապետյանի` վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ. «Կառդիժե» ՍՊԸ անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների սեփականատերերն այդ ապրանքների իրացման շրջանառությունը հարկային մարմիններից թաքցրել և խուսափել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 76.184.647 դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։ Իսկ մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Ա.Դանիելյանն իր անմիջական ղեկավար Ս.Կարապետյանի խնդրանքը չի մերժել և վերջինիս հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` ընդառաջելով Ս.Կարապետյանի խնդրանքին` 2007թ. օգոստոսի 4-ին առանց ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձ հանդիսացող Ժ.Մանուկյանի պարտադիր ներկայության և բեռի փաստացի առկայության` «Կառդիժե» ՍՊ ընկերության անվամբ լրացված բեռնամաքսային հայտարարգրում կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր ներմուծվող ապրանքները բարձված են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներում, դրանք անձամբ զննել, կապարակնքել և թույլատրել է դրանց բացթողումը: Այնուհետև կազմել է Բավրայի մաքսային կետին հասցեագրված ռադիոհեռագիր, որտեղ նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր վրացական պետհամարանիշերով հինգ ավտոմեքենաներում բարձված պատուհանների շրջանակներն արտահանվում են Բավրայի մաքսային կետով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Այրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ Ս.Կարապետյանին և Ա.Դանիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Գուգարքի մաքսատան երեք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Այրումյանը, ով 2006թ. օգոստոսի 7-ից մինչև 2007թ. հուլիսի 9-նն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի մաքսային տեսուչ, տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացման շրջանառությունից առաջացող հարկերը վճարելուց խուսափելուն օժանդակելու և դրա դիմաց հիշյալ անձանցից որոշակի վարձատրություն ստանալու տեսքով նյութական օգուտ քաղելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հոգեկան հիվանդությամբ տառապող մոր` Ժ.Մանուկյանի անվամբ 2006թ. հոկտեմբերի 13-ին ստեղծել է առևտրային կազմակերպություն հանդիսացող «Կառդիժե» ՍՊ ընկերությունը, նույն թվականի հոկտեմբերի 20-ին հիմնադրել է հիշյալ ընկերության Վանաձորի ներկայացուցչությունը և այն, որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից, գրանցել իր աշխատավայրում` Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը:
Ա.Այրումյանն իր անմիջական ղեկավար՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ Ս.Կարապետյանի գիտությամբ և օժանդակությամբ 2006թ. նոյեմբերի 28-ից մինչև 2007թ. օոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում բեռնամաքսային հայտարարագրերում, մաքսային և այլ փաստաթղթերում կեղծելով «Կառդիժե» ՍՊԸ տնօրեն Ժ.Մանուկյանի, ինչպես նաև ընկերության լիազորված անձ Տիգրան Խաչատրյանի ստորագրությունները, վերջիններիս անունից նշված ՍՊ ընկերության անվամբ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է իրեն անձամբ, ինչպես նաև Սմբատ Կարապետյանի միջնորդությամբ իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` ընդհանուր առմամբ 604.045.386 դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքներ, որոնք մաքսազերծելուց հետո առանց փաստաթղթային ձևակերպումների հանձնել է իրական սեփականատերերին և իր մատուցած վերոհիշյալ ծառայությունների դիմաց նրանցից ստացել որոշակի դրամական վարձատրություն:
Իր իրական գործունեության բնույթը քողարկելու, «Կառդիժե» ՍՊ ընկերության օրինական գործունեության պատրանք ստեղծելու և կատարված հանցագործությունն այդ կերպ թաքցնելու նպատակով Ա.Այրումյանն ընկերության հաշվապահական փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել, թե իբր ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն իրացվել են հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործմամբ` կամ ապրանքների մաքսային արժեքին համարժեք գնով, կամ` չնչին վերադիրով:
Ա.Այրումյանի և Սմբատ Կարապետյանի` վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ. «Կառդիժե» ՍՊԸ անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների սեփականատերերն այդ ապրանքների իրացման շրջանառությունը հարկային մարմիններից թաքցրել և խուսափել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 76.184.647 դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։
Իսկ մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Ա.Դանիելյանն իր անմիջական ղեկավար Ս.Կարապետյանի խնդրանքը չի մերժել և վերջինիս հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` ընդառաջելով Ս.Կարապետյանի խնդրանքին` 2007թ. օգոստոսի 4-ին առանց ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձ հանդիսացող Ժ.Մանուկյանի պարտադիր ներկայության և բեռի փաստացի առկայության` «Կառդիժե» ՍՊ ընկերության անվամբ լրացված բեռնամաքսային հայտարարգրում կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր ներմուծվող ապրանքները բարձված են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներում, դրանք անձամբ զննել, կապարակնքել և թույլատրել է դրանց բացթողումը: Այնուհետև կազմել է Բավրայի մաքսային կետին հասցեագրված ռադիոհեռագիր, որտեղ նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր վրացական պետհամարանիշերով հինգ ավտոմեքենաներում բարձված պատուհանների շրջանակներն արտահանվում են Բավրայի մաքսային կետով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Այրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ Ս.Կարապետյանին և Ա.Դանիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: