Հատուկ քննչական ծառայության պետը ազատվել է պաշտոնից
Հայաստանի նախագահի հրամանագրով Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ. Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից», -ասված է նախագահի հրամանգրում, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Մեկ այլ հրամանագրով ՀՔԾ պետ է նշանակվել Վահրամ Շահինյանը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ. Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ», -ասված է հրամանագրում:
Հատուկ քննչական ծառայության պետը ազատվել է պաշտոնից
Հայաստանի նախագահի հրամանագրով Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից», -ասված է նախագահի հրամանգրում, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Մեկ այլ հրամանագրով ՀՔԾ պետ է նշանակվել Վահրամ Շահինյանը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ», -ասված է հրամանագրում: