ՀԱԿ. «Դատարանը փաստորեն ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը»
Դատարանը մերժեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ՝ իրականում տեղի չունեցած համագումարի արձանագրությունը։ Իր այս որոշմամբ դատարանը փաստորեն ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը՝ այդ անունը կրելու իրավունքը փոխանցելով իշխանության վերահսկողության տակ գտնվող մի խմբակի:
Այս կերպ վարչախումբը կամակատար դատարանի միջոցով պատժում է ՍԴՀԿ կուսակցությանը, որը 2007 թվականից ի վեր կանգնեց ավազակապետական վարչախմբի դեմ ծավալված համաժողովրդական շարժման կողքին՝ ակտիվորեն մասնակցելով նրա պայքարին։ Դրանով ռեժիմը պատժում է կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության կազմում խորհրդարանում ծավալած գործունեության համար:
Արդարադատություն իրականացնելու կոչված դատարանի արածն այլ բան չէ, քան քաղաքական վենդետա, ոտնձգություն քաղաքացիների՝ ազատ ասոցիացիաների սահմանադրական իրավունքի դեմ։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական այս ապօրինությունը, որը կշտկվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, երբ Հայաստանում կվերականգնվի սահմանադրական կարգը:

Հայ ազգային կոնգրես