ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ եռյակն ընդդեմ ՀՀԿ–ՕԵԿ–«Ժառանգություն» եռյակի
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին կարելի է բաժանել երկու խմբի։ Բարձրագույն խմբում են այն ուժերը, որոնք ուզում են իշխանության հարց լուծել և չունեն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր։ Իսկ ցածրագույն խմբում են այն ուժերը, որոնք նախևառաջ լուծում են ավագանու կազմում հայտնվելու խնդիրը, ինչպես նաև ծառայում են բարձրագույն խմբում գտնվող ուժերից մեկին։
Բարձրագույն խումբ
Բարձրագույն խմբում հանդես եկող ԲՀԿ,ՀՅԴ,ՀԱԿ,ՀՀԿ քառյակում ակնհայտ ֆավորիտներ են ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն։ Վերջինս իրականում ձայն չունի և արդար ընտրությունների դեպքում կպարտվի անգամ Պետրոս Մակեյանի կուսակցությունից, բայց քանի որ տիրապետում է ընտրակեղծիքների ռեսուրսին և օգտվում պետական ոստիկանական մեքենայի օժանդակությունից, դարձել է բարձրագույն խմբի անդամ և փորձում է վերարտադրվել։
ՀՀԿ–ի հիմնական մրցակից ԲՀԿ–ն այն ուժն է, որն իր կառույցներով ու կազմակերպչական ռեսուրսով հնարավորություն ունի ՀԱԿ–ի ու ՀՅԴ–ի հետ համատեղ իրականացնել իշխանափոխություն Երևանում՝ սկիզբ դնելով Հայաստանի մասշտաբով փոփոխությանը։
ՀՀԿ–ն շատ լավ գիտի ԲՀԿ–ի ներուժի մասին։ Դա է պատճառը, որ իշխանությունը չխնայեց ձեռքի տակ եղած բոլոր տրամաչափի գեղամյաններին։ Բաղրամյան 26–ը «Բարգավաճ Հայաստանի» դեմ մարտի նետեց Նիկոլ Փաշինյանից մինչև «Ժառանգություն», «անկախ» լրատվամիջոցներից մինչև կախյալ խմբագիրներ։
ԲՀԿ–ի բազմահազարանոց հանրահավքից հետո սոցիալական ցանցերում ՀՀԿ–ական «ֆեյքերի» հետ համահունչ գործող «Ժառանգություն»կուսակցությունը ներկայացնող որոշ պարմանիներ ու պարմանուհիներ այնպիսի էնտուզիազմով էին լծվել ՀՀԿ մրցակցի դեմ քարոզարշավի գործին, որ մի այլ կարգի «պալիտ» եղան ու «փչացան»։
Բարձրագույն խմբի մյուս խաղացող ՀԱԿ–ի հանրահավաքը և այդ կուսակցության երիտասարդ ակտիվիստների մոբիլ աշխատանքը ցույց տվեցին, որ վերջնականապես փակված կարելի է համարել իշխանությունների՝ «Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ընդդիմության առաջնորդ» նախագիծը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին, ապա այս ուժը միշտ էլ իր կայուն ընտրազանգվածն ունի։ Հաշվի առնելով Դաշնակցության թիրախային քարոզարշավն ու այդ ուժի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի համոզիչ և փաստարկված խոսքը՝ քարոզչական փուլը, ակնհայտորեն, ավելացրել է ՀՅԴ–ի օգտին քվեարկել պատրաստվողների քանակը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը ներկայացնող գործիչները պարբերաբար նշել են, որ պատրաստ են հետընտրական համագործակցության և համատեղ կոալիցիա ձևավորելուն։ Իսկ դա նշանակում է, որ եթե ոչիշխանական եռյակին հաջողվի Երևանի ավագանիում համատեղ ունենալ առնվազն 33 մանդատ, ապա մայրաքաղաքում տեղի կունենա իշխանափոխություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետևանքներով։
Ցածրագույն խումբ
Այս խմբում են՝
ա.«Ժառանգություն» կուսակցությունը, որն իր շուրջն է հավաքել ՀԱԿ–ից դուրս մնացած իշխանական «ականներին»՝ հանրությանը ներկայանալով բազմաթիվ անեկդոտների աղբյուր դարձած «Բարև Երևան» անվանումով,
բ. Սերժ Սարգսյանից «բարոյական ուժ» որակումը ստացած ՕԵԿ–ը,
գ. նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը։
Վերջինիս շանսերի մասին խոսելը, հասկանալի պատճառներով, իմաստ չունի։
Ինչ վերաբերում է ՕԵԿ–ին ու «Ժառանգությանը», ապա այս երկուսը գտնվում են ՀՀԿ–ի տիրույթում։ Նկատենք, սակայն, որ Արթուր Բաղդասարյանի թիմն այդ առումով իրեն ազնիվ է պահում, իսկ ահա Րաֆֆու թիմը շարունակում է այն գիծը, որըժառանգականներին լուսանցք մղեց թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների արդյունքում։
«Բարև Երևանն», ակնհայտորեն, կատարում է Գեղամյանի ֆունցիան ու «ընդդիմադիր» դիրքերից պայքարում է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և երբեմն նաև ՀՅԴ–ի դեմ՝ ՀՀԿ–ի հիմնական մրցակիցների համար պայքարի երկրորդ ճակատ բացելով։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՅԴ–ն նախագահական ընտրություններից հետո եկավ հրապարակ ու կանգնեց Րաֆֆու կողքին, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը միակ ազդեցիկ քաղաքական գործիչն է, ով հրապարակավ ճանաչում է Րաֆֆու հաղթանակը նախագահական ընտրություններում, երբ Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն աջակցեց Րաֆֆու հետընտրական պայքարին՝ իր քաղաքական թիմով չմասնակցելով Սերժ Սարգսյանի երդման արարողությանը։
Առաջին խմբի հետ կապված ինտրիգն այն է, թե արդյոք ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը» կկարողանա՞ն հաղթահարել անցողիկ շեմը, թե՞ ոչ։ Ի դեպ, դա յուրօրինակ ինդիկատոր կլինի։ Եթե ՕԵԿ–ն անցավ, իսկ «Ժառանգությունը» հավաքեց 8 տոկոսից ավելին, ապա ընտրությունները կարելի է կեղծված համարել։
Կազատագրվի՞ արդյոք Երևանը
Եվ այսպես, ամեն ինչ շատ հստակ է։ Ունենք սև–սպիտակ տարբերակ։ Մի կողմում իշխանափոխության ձգտող ԲՀԿ–ՀՅԴ–ՀԱԿ եռյակն է, իսկ մյուս կողմում 40+1 տոկոս «խփելու» և քաղաքական մենաշնորհը պահելու նպատակ ունեցող ՀՀԿ–ն է՝ իր հաճախորդ «Ժառանգությունով» և 2008–ից հետո քաղաքական դիակի վերածված ՕԵԿ–ով։
Փոփոխությունների ձգտող ՀՀ քաղաքացին, բնականաբար, իր ընտրությունը պետք կատարի ԲՀԿ–ՀՅԴ–ՀԱԿ եռյակը ներկայացնող ուժերից որևէ մեկի օգտին։
ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ եռյակն ընդդեմ ՀՀԿ–ՕԵԿ–«Ժառանգություն» եռյակի
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին կարելի է բաժանել երկու խմբի։ Բարձրագույն խմբում են այն ուժերը, որոնք ուզում են իշխանության հարց լուծել և չունեն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր։ Իսկ ցածրագույն խմբում են այն ուժերը, որոնք նախևառաջ լուծում են ավագանու կազմում հայտնվելու խնդիրը, ինչպես նաև ծառայում են բարձրագույն խմբում գտնվող ուժերից մեկին։
Բարձրագույն խումբ
Բարձրագույն խմբում հանդես եկող ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՀՀԿ քառյակում ակնհայտ ֆավորիտներ են ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն։ Վերջինս իրականում ձայն չունի և արդար ընտրությունների դեպքում կպարտվի անգամ Պետրոս Մակեյանի կուսակցությունից, բայց քանի որ տիրապետում է ընտրակեղծիքների ռեսուրսին և օգտվում պետական ոստիկանական մեքենայի օժանդակությունից, դարձել է բարձրագույն խմբի անդամ և փորձում է վերարտադրվել։
ՀՀԿ–ի հիմնական մրցակից ԲՀԿ–ն այն ուժն է, որն իր կառույցներով ու կազմակերպչական ռեսուրսով հնարավորություն ունի ՀԱԿ–ի ու ՀՅԴ–ի հետ համատեղ իրականացնել իշխանափոխություն Երևանում՝ սկիզբ դնելով Հայաստանի մասշտաբով փոփոխությանը։
ՀՀԿ–ն շատ լավ գիտի ԲՀԿ–ի ներուժի մասին։ Դա է պատճառը, որ իշխանությունը չխնայեց ձեռքի տակ եղած բոլոր տրամաչափի գեղամյաններին։ Բաղրամյան 26–ը «Բարգավաճ Հայաստանի» դեմ մարտի նետեց Նիկոլ Փաշինյանից մինչև «Ժառանգություն», «անկախ» լրատվամիջոցներից մինչև կախյալ խմբագիրներ։
ԲՀԿ–ի բազմահազարանոց հանրահավքից հետո սոցիալական ցանցերում ՀՀԿ–ական «ֆեյքերի» հետ համահունչ գործող «Ժառանգություն»կուսակցությունը ներկայացնող որոշ պարմանիներ ու պարմանուհիներ այնպիսի էնտուզիազմով էին լծվել ՀՀԿ մրցակցի դեմ քարոզարշավի գործին, որ մի այլ կարգի «պալիտ» եղան ու «փչացան»։
Բարձրագույն խմբի մյուս խաղացող ՀԱԿ–ի հանրահավաքը և այդ կուսակցության երիտասարդ ակտիվիստների մոբիլ աշխատանքը ցույց տվեցին, որ վերջնականապես փակված կարելի է համարել իշխանությունների՝ «Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ընդդիմության առաջնորդ» նախագիծը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին, ապա այս ուժը միշտ էլ իր կայուն ընտրազանգվածն ունի։ Հաշվի առնելով Դաշնակցության թիրախային քարոզարշավն ու այդ ուժի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի համոզիչ և փաստարկված խոսքը՝ քարոզչական փուլը, ակնհայտորեն, ավելացրել է ՀՅԴ–ի օգտին քվեարկել պատրաստվողների քանակը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը ներկայացնող գործիչները պարբերաբար նշել են, որ պատրաստ են հետընտրական համագործակցության և համատեղ կոալիցիա ձևավորելուն։ Իսկ դա նշանակում է, որ եթե ոչիշխանական եռյակին հաջողվի Երևանի ավագանիում համատեղ ունենալ առնվազն 33 մանդատ, ապա մայրաքաղաքում տեղի կունենա իշխանափոխություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետևանքներով։
Ցածրագույն խումբ
Այս խմբում են՝
ա. «Ժառանգություն» կուսակցությունը, որն իր շուրջն է հավաքել ՀԱԿ–ից դուրս մնացած իշխանական «ականներին»՝ հանրությանը ներկայանալով բազմաթիվ անեկդոտների աղբյուր դարձած «Բարև Երևան» անվանումով,

Սևակ Մինասյան