Լրահոս

03.05.2013 22:09


Իռլանդուհին երկվորյակներին 3 ամսվա տարբերությամբ է ծննդաբերել

Իռլանդուհին երկվորյակներին 3 ամսվա տարբերությամբ է ծննդաբերել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Իռլանդիայում: Գլենմորում բնակվող 34–ամյա իռլանդուհի Մարիա Ջոնս Էլիոթը իր երկվորյակ դուստրերին ծննդաբերել է 3 ամսվա տարբերությամբ: Բանն այն է, որ հղիության 23-րդ շաբաթում Մարիան երկու օրվա երկունիքից հետո կես կիլոգրամ քաշ ունեցող Էմի անունով առաջին աղջկան է ծննդաբերել։ Անյուհետև, չնայած բժիշկների ջանքերին,  ծննդաբերության ընթացքը դադարել է, և երկրորդ դուստրը մնացել է մոր արգանդում: Մարիայի երկրորդ դուստրը լույս աշխարհ է եկել երկվորյակ քրոջ ծնունդից 87 օր անց և կշռել է մոտ 2, 5 կիլոգրամ: Թե մայրը, թե երկվորյակ քույրերն իրենց լավ են զգում:

Այս խորագրի վերջին նյութերը