Լրահոս

03.05.2013 21:37


Հայ լեռնագնացներն առաջին անգամ կմասնակցեն Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

Հայ լեռնագնացներն առաջին անգամ կմասնակցեն Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին:

Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:

Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից:

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք հայ մարզիկներին հաջողություն մաղթելու ու ճանապարհ դնելու՝ այցելելով ֆեդերացիա (Արցախի 20) վաղը՝ մայիսի 4-ին՝ ժամը 18:00-ին:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործունեության 2 տարիների ընթացքում հայ լեռնագնացները բավականին լավ արդյունքներ են գրանցել՝ նվաճելով Դեմավենդի (5670), Կազբեկի (5033), Էլբրուսի (5642) գագաթները:

Այս խորագրի վերջին նյութերը