«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
«Օգնիր եղբորդ»նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու նպատակով այս շաբաթ «Օգնիր եղբորդ»նախաձեռնության աշխատանքները շարունակվում են նախաձեռնությունը 4.000.000 մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին, ինչպես նաև ևս 4.000.000 մլն դրամ` ս/թ մարտի 5-ին։
Նախաձեռնությունը շարունակում է նաև պարենային օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Աջակցության ծրագրերի շրջանակներում վերջին օրերին նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ 50 պարենային ծանրոց:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու նպատակով այս շաբաթ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են նախաձեռնությունը 4.000.000 մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին, ինչպես նաև ևս 4.000.000 մլն դրամ` ս/թ մարտի 5-ին։
Նախաձեռնությունը շարունակում է նաև պարենային օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Աջակցության ծրագրերի շրջանակներում վերջին օրերին նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ 50 պարենային ծանրոց:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ